«Սարգսյանը դեռևս չունի վերջնական որոշում, թե ով կստանձնի վարչապետի պաշտոնը». «Ամերիկայի ձայն»

Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների և հետագա զարգացումների մասին են խոսում վերլուծաբաններն՝ անդրադառնալով այն հարցին, թե ով կգլխավորի երկիրն այս տարվա ապրիլից հետո:

Քաղաքական իշխանության փոխանցումը մեկ գործչից մյուսին չափազանց կարևոր գործընթաց է երկրի քաղաքական կյանքում, ասում է քաղաքական վերլուծաբան Էմիլ Սանամյանը, ով «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում անդրադարձավ Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումներին:

Սանամյանի կարծիքով՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի առաջադրմամբ իշխող քաղաքական ուժը փորձում է նախագահի պաշտոնում նշանակել քաղաքական համակարգից դուրս գործչին՝ օգտագործելով այդ հանգամանքը միջազգային ասպարեզում և ներքաղաքական պայքարում:

Սանամյանը գտնում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը դեռևս չունի վերջնական որոշում, թե ով է զբաղեցնելու ապագա վարչապետի պաշտոնը:

Հիշեցնենք, որ նոր Սահմանադրությամբ ընդլայնվելու են նոր վարչապետի լիազորությունները: Քաղաքագետն առաջ է քաշել զարգուցումների երկու հավանական տարբերակ:

«Կարծում եմ՝ այս պահին կա հավանական երկու սցենար. ըստ առաջինի՝ Սերժ Սարգսյանը ինքն է ստանձնում վարչապետի պաշտոնը, իսկ երկրորդով՝ չի դառնում վարչապետ, սակայն շարունակում է ազդել կառավարության որոշումների վրա իր կողմից նշանակված վարչապետի միջոցով և որպես իշխող կուսակցության ղեկավար»,- նշում է Սանամյանը:

Նրա կարծիքով՝ նախագահ Սարգսյանի վարչակազմի օրոք երկրում գրանցվել են ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ՝ ձախողումներ: Վարչակազմը չկարողացավ առաջընթաց գրանցել արտաքին քաղաքական մի շարք հարցերի ներառյալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ: Որպես ձեռքբերում Սանամյանն ընդգծում է Սարգսյանի իշխանության տարիներին Հայաստանի որոշակի ժողովրդավարացումը: Սակայն այն պահպանելուհամար, ըստ քաղաքագետի, անհրաժեշտ է իրականացնել իշխանության փոխանցում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս