Բաժիններ՝

Լենինգրադի մարզում մեթանոլով թունավորումից մահացածների թիվը հասել է 45-ի

Լենինգրադի մարզում մեթանոլով թունավորումից մահացածների թիվը հասել է 45-իԼենինգրադի մարզում մեթիլային սպիրտ պարունակող արտադրանքից մահացածների թիվը հասել է 45-ի:

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։«Ներկայում մեթիլային սպիրտ պարունակող արտադրանքից մահացածների թիվը Լենինգրադի մարզում հասել է 45-ի», – ասվում է ՌԴ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Գերատեսչության մամուլի ծառայության տվյալներով՝ Մոսկվայում ևս երկու կասկածյալ է ձերբակալվել Լենինգրադի մարզում կեղծված ալկոհոլային արտադրանքից մարդկանց զոհվելու վերաբերյալ քրեական գործով։ Նրանք այն առևտրային կազմակերպության ղեկավարներն ու շահառուներն են, որը Տոսնենսկի շրջանում պահում էր շրջանառությունից բռնագրավված սպիրտ պարունակող արտադրանք։

Հետաքննությունը մտադիր է դատարան դիմել գործով անցնողներին կալանավորելու համար։Ավելի վաղ հաղորդվել էր, որ հետաքննության շրջանակներում ձերբակալվել է մինչև երկու տասնյակ կասկածյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս