Ռոտշիլդների դինաստիայի 7-րդ սերնդի ներկայացուցիչն ընտանեկան բանկը կգլխավոր ամռանը

Բարոն Դավիդ դե Ռոտշիլդը Rothschild & Co. ֆինանսական ընկերության վարչության նախագահի պաշտոնը կթողնի այս ամռանը, եւ աշխարհի հնագույն բանկերից մեկը կգլխավոր նրա որդին՝ Ռոտշիլդների դինաստիայի յոթերորդ սերնդի ներկայացուցիչը՝ 37-ամյա Ալեքսանդր դե Ռոտշիլդը:

Այդ մասին հայտնել է The Financial Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ: Ներկայում Ալեքսանդրն զբաղեցնում է բանկի վարչության նախագահի գործադիր տեղակալի պաշտոնը: Նա ֆինանսական ընկերությունում աշխատում է 2008 թվականից, մինչ այդ նա Argan Capital հիմնադրամի աշխատակիցն էր: Rothschild & Co.-ն ավելի քան 200 տարի առաջ հիմնվել է Մայեր Ամշել Ռոտշիլդի կողմից, որը դինաստիայի հիմնադիրն է:

Ընկերությունը ներկա է 40 երկրների շուկաներում, դրանում աշխատում է 2,8 հազար մարդ: Բանկի հասույթը 2017 թվականի ապրիլ-սեպտեմբերին կազմել է 852 մլն եվրո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս