Բաժիններ՝

Կիմ Չեն Ինն ընդունել է Հարավային Կորեայի պաշտոնական պատվիրակությանը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ընդունել է հարավկորեական պաշտոնյաների պատվիրակությանը: BBC-ի հաղորդմամբ՝10 հոգուց բաղկացած պատվիրակությանը Կիմ Չեն Ինն ընդունել է ընթրիքի սեղանի շուրջ:

2011թ-ին իշխանությունը ստանձնելուց հետո այս հանդիպումն առաջինն է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդն ունենում է Հարավային Կորեայի պաշտոնական պատվիրակության հետ:

Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը նոր շունչ է հաղորդվել Հարավային Կորեայում Օլիմպիական խաղերից հետո, որոնց մասնակցում էին նաև Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները, իսկ պաշտոնական պատվիրակության կազմում էր նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031