Անհաղթահարելի խոչընդոտներ

«Դա իրական, անկեղծ և դրական քայլ էր երկու իշխանությունների համար՝ հայ-թուրքական հարաբերությունների առավել լավ ապագայի համար, ինչը անորոշ ժամկետով հետաձգվեց: Իմ մեկնաբանությունը՝ արձանագրությունները չեղարկելու Սարգսյանի որոշման վերաբերյալ, կարտահայտեմ թուրքական ասացվածքով. «Malumu ilam Etmek», ինչը նշանակում է՝ «Ասել կամ հայտարարել մի բան, որն արդեն հայտնի է ու ակնհայտ»»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ԱՄՆ Քլարքսի համալսարանի պրոֆեսոր, թուրք սոցիոլոգ և գիտնական, պատմաբան, Հայոց ցեղասպանության մասին փաստական գրքերի հեղինակ, կալանավորվելու սպառնալիքի պատճառով Թուրքիայից հեռացած Թաներ Աքչամը՝ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին ՀՀ նախագահի որոշմանը:

Թաներ Աքչամը նշել է, որ արձանագրությունները մահացած էին դեռ այն ժամանակ, երբ Թայիբ Էրդողանն այցելեց Բաքու և ելույթ ունեցավ Ադրբեջանի Խորհրդարանում:

«Իր խոսքում նա արդեն հայտարարել էր, որ Թուրքիան ավարտին չի հասցնի պահանջների իրականացման գործընթացը, քանի դեռ Հայաստանը չի հեռացել Ղարաբաղից, ուստի Սարգսյանի հայտարարությունը պարզորոշ կերպով արտահայտեց այն, ինչն արդեն հստակ էր»,- նման կարծիք հայտնեց Թաներ Աքչամ՝ շարունակելով, որ հայկական կողմը բավականին ակտիվ քաղաքականություն է վարել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ, ինչն արդյունքներ չտվեց մի շարք պատճառներով:

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ճանապարհին Թուրքիան անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծեց և զարգացրեց նախապայմանների մի ամբողջ շարք, ինչն անընդունելի էր»,- ասել է Աքչամը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս