Երկու երկրների իշխանություններից այլևս ժամանակ չի պահանջվի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին ծանոթանալու համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ապրիլի 11-ին Ադրբեջանում անցկացվելու են նախագահական ընտրություններ։ Ընդ որում, նախագահական ընտրություններն այդ երկրում պետք է տեղի ունենային հոկտեմբերին, սակայն Իլհամ Ալիեւի հրամանագրով այդ գործընթացն արագացվեց։
Դրանից հետո նաեւ Հայաստանում են ընտրություններ սպասվում, ընտրողը, սակայն, լինելու է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը եւ ընտրելու է վարչապետին՝ նոր սահմանադրությամբ երկրի փաստացի ղեկավարին։ ՀՀ-ում վարչապետի ընտրությունները նախատեսված են ապրիլի 16-ին։
Երկու երկրներում էլ այդ ընտրությունների ելքը կանխատեսելի է. Ադրբեջանում երկրի ղեկավար կմնա Իլհամ Ալիեւը, Հայաստանում՝ Սերժ Սարգսյանը։ Այնպես, որ երկու երկրների իշխանություններից այլեւս ժամանակ չի պահանջվի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին ծանոթանալու, ըստ այդմ հունի մեջ մտնելու համար»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: