Բաժիններ՝

Սինգապուրը հրաժարվում է մետրոպոլիտենում անվարորդ գնացքների համակարգից. The Straits Times

Սինգապուրի մետրոպոլիտենի (MRT) ղեկավարությունը հրաժարվում է գնացքների կառավարման ավտոմատ համակարգից՝ կապված երթեւեկության ընթացքում մշտական ընդհատումների հետ: Այդ մասին հայտնել է The Straits Times թերթը: Ինչպես հրատարակությանը պատմել է մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Թեմմի Թանը, սկզբնապես օպերատորը ուղեգծերից մեկում, որտեղ երթեւեկում են անվարորդ գնացքները, գտնվում էր միայն պիկ ժամերին եւ նույնիսկ ոչ յուրաքանչյուր շարժակազմում:

«Այժմ որոշում է ընդունվել, որ մեքենավար կլինի յուրաքանչյուր գնացքում MRT-ի աշխատանքի ողջ ժամանակաընթացքում»,-հավելել է Թանը: Նրա խոսքով՝ «օպերատոր-մեքենավարները պետք է գնացքներում գտնվեն ոչ միայն ուղեւորներին վստահություն հաղորդելու համար, այլեւ տարատեսակ պատահարներին օպերատիվորեն արձագանքելու համար»: 2003 թվականին Սինգապուրում աշխարհում առաջին անգամ սկսել է գործել մետրոպոլիտենի գծերից մեկը, որտեղ երթեւեկում էին բացառապես անվարորդ գնացքներ: Մինչ այժմ բացվել են եւս մի քանի նմանօրինակ գծեր:

Քաղաք-պետության MRT-ի ընդհանուր երկարությունը գերազանցում է 200 կիլոմետրը: Օրական մոտավորապես 2 մլն մարդ է օգտվում փոխադրամիջոցի այս տեսակի ծառայություններից: Կառավարության պլանների համաձայն, մինչեւ 2030 թվականը մետրոպոլիտենի երկարությունը կկազմի 360 կիլոմետր, ինչը կգերազանցի Հոնկոնգի եւ Տոկիոյի մետրոների համանման ցուցանիշները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս