
Կառավարությունը կազմված կլինի 17 նախարարությունից՝ նախկին 18-ի փոխարեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը ԱԺ է ներկայացրել Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագիծը, որն ընդգրկված է այսօր սկսվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում: Օրենքի ընդունման դեպքում Հայաստանի ապագա կառավարությունը կազմված կլինի 17 նախարարությունից՝ ներկայիս 18-ի փոխարեն:
«Ո՛չ, դուք սխալվում եք, Սփյուռքի նախարարությունը չի կրճատվելու, կրճատվելու է միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը:
Աշխարհում ինչ միջազգային կառույց կա, Հայաստանը դրանց այլեւս ինտեգրվել վերջացրել է, իսկ բարեփոխումներ այնքան են իրականացվել, որ դրա ավելցուկ կա, եւ ոչ թե հավելյալ անհրաժեշտություն:
Մինչդեռ Սփյուռքը ամենադինամիկ եւ առաջանցիկ տեմպերով զարգացող կառույցն է, եւ եթե կառավարության կառուցվածքում բոլոր նախարարությունները ինչ-որ ժամանակ վերանան, ապա Սփյուռքինը հաստատ կմնա:
Ապրիլից մենք հրաժեշտ կտանք Վաչե Գաբրիելյանին, ինչը իսկապես անվերականգնելի կորուստ կլինի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: