Իրանի դատարանը իրանա-բրիտանահպատակ Անուշե Աշուրիին դատապարտել է 12 տարվա բանտարկության, այդ թվում՝ «Մոսադ» իսրայելական հետախուզության հետ համագործակցության համար: Այդ մասին հայտնել է երկրի դատական իշխանության ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլին:
«Այն, ինչ տեղի է ունեցել 2008թ. մարտի 1-ին, զանգվածային անկարգություններ էին. ցույցերը վերածվել էին զանգվածային անկարգությունների: Երկրի անվտանգությանը դրանք սպառնում էին, թե ոչ, դա Սահմանադրությամբ գնահատում է ՀՀ նախագահը: Երրորդ՝ դրանից մեկ շաբաթ առաջ ընդդիմության որոշ գործիչներ, այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, անընդհատ հանդես են եկել հետևյալ կարգախոսով՝ «Մենք պետք է կազմաքանդենք ներկա իշխանությունը»»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է ներկայացրել օգոստոսի 27-ին Մոսկվայում կայանալիք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պուտինի միջև հանդիպման մասին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Իրանը ցանկանում է նավթ վաճառել, եւ այդ նպատակի իրագործումը նախապայման է միջուկային գործարքի շրջանակներում պարտավորությունների ամբողջական կատարման համար:
Ըստ տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է շուկայի այն մասում, որտեղ գործում էր դռների և պատուհանների արտադրամաս, նաև կար ավտոպահեստամասերի մեծ խանութ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում։ Մասնավորապես՝ վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող բնակելի, ինչպես նաեւ գրասենյակային մի քանի տարածքներում։
Ակնհայտ երևում է, որ ոստիկանները ստորացնում են մարդուն, կատարում են ինչ-որ մի անառողջի հրահանգը` պառկեցնել գետնին, որ նկարեմ։ Մարդը, ով դիմադրություն ցույց չի տալիս ոստիկաններին, հանգիստ քայլում է դեպի բաժանմունք, ձեռքը ջարդելով պառկացնում են, որ նկարեն։ Եվ ոչ մի բացատրություն, և լռում եմ իրավապաշտպանները։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց, որ մինչև 2008թ. մարտի 1-ը Հայաստանն ունեցել է Զինված ուժերը զանգվածի անկարգությունները ճնշելու նպատակով օգտագործելու բավականին մեծ փորձ:
Իրաքի հյուսիսային շրջաններում շարունակվում է թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Մագիլ-3» (Pençe-3) ռազմական գործողությունները, որոնց շրջանակներում իրականացված հարձակման հետևանքով սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 7 զինյալ:
EarthAlliance բարեգործական կազմակերպությունը, որի հիմնադիրներից մեկը Լեոնարդո Դի Կապրիոն է, 5 միլիոն դոլար կուղարկի Ամազոնիայի տարածաշրջանին օգնելու համար, որը տուժել է անտառային հրդեհներից:
ՀՀ արդարադատության նախարարությունը E-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Ըստ պաշտպանի՝ միֆ է այն, որ ՀՀ Սահմանադրությունը, օրենսդրությունը թույլ չեն տալիս օգտագործել Զինված ուժերը՝ ներպետական հարցերում, օրինակ՝ զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով:
Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ընթացքում:
Իսրայելում հատուկ միջոցառումների փաթեթ է նախապատրաստվում՝ Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը։
Թուրքիայի կողմից Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում անվերապահ ու բացահայտ աջակցությունը Հայաստանի համար անվտանգության լուրջ սպառնալիք է ստեղծում:
Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտահայտվել են նաև ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության սպառնալիք են:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ:
Սվիտալսկին հավաստիացրել է, որ Եվրամիությունը պատրաստ է կիսվել այլ երկրների փորձով, նույնիսկ տրամադրել փորձագետներ, ովքեր կկարողանան բացատրել, ինչպես դա աշխատեց կամ չաշխատեց այլ երկրներում։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ կառավարության գրեթե բոլոր անդամները շաբաթ օրը ներկա են եղել Ծաղկաձորում վարչապետի գլխավորությամբ անցկացված քննարկմանը, այդ թվում՝ ուժային կառույցների ղեկավարներ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունն օգոստոսի 26-ին Եվրոպայում եւ G7-ի մյուս երկրներում դեսպաններին հետ է կանչել արձակուրդից, որպեսզի համակարգվի դիվանագիտական պատասխանը Ամազոնիայի տարածաշրջանում անտառային հրդեհների կապակցությամբ մյուս երկրներում տիրող երկյուղներին:
ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում ոչ մի դրական փոփոխություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը չի հանել հակաիրանական պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքներն են ինքնիշխանությունը, համահայկականությունը և փոխգործակցությունը: Այս մասին օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ընթացքում:
Երեկ ԱԺ նախագահը կարգադրության առաջին տողով նախ արդարանում էր, թե 2017 թ․ մայիսից սկսած՝ օրենքի պահանջը չի կատարվել, եւ նախագահի կարգադրությունները հիմնականում չեն հրապարակվել, ասել կուզի՝ որոշել են «հետ չմնալ» հներից՝ եթե հները չեն հրապարակել, մենք էլ չենք հրապարակի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մանազկերտի ճակատամարտի 948-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ խոսել է Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու մասին։ Էրդողանը նաև սպառնացել է ներխուժել Սիրիա, եթե անվտանգության գոտու շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունները վերջնարդյունքում հաջողության չհասնեն։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը (Նյու Յորքի նահանգից) «սասափելի» է համարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկությունը՝ Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինին հրավիրելու G7-ի գագաթնաժողով, որը տեղի կունենա 2020 թվականին Միացյալ Նահանգներում:
Ծաղկաձորում հանդիպման ժամանակ նա բավականին կոշտ է խոսել, ասել է՝ սա՞ է թիմային աշխատանքը, սե՞նց եք թիկունքս պահում, ամեն մեկդ մտել եք ծակերը, ձայն չեք հանում եւ այլն։
Մետաղի որոնման սուր զգացողությունների սիրահար զույգը՝ Մեծ Բրիտանիայի Սոմերսեթի կոմսությունից, հայտնաբերել է, հավանաբար, ամենամեծ գանձերից մեկը երկրի պատմության մեջ, որն ավելի քան հազար տարի դաշտի մեջ Է մնացել տեղական ֆերմաներից մեկում:
Boeing ընկերությունը պլանավորում է 737 MAX ինքնաթիռները շահագործման վերադարձնել 2019 թվականի չորրորդ եռամսյակում: Այս մասին լրագրողներին հայտնել է ընկերության մարկետինգի գծով փոխնախագահ Ռենդի Թինսեթը:
2018թ․ Թուրքիայում հրազենի կիրառմամբ կատարված սպանությունների 14 տոկոսը կատրավել է արտոնված զենքի միջոցով։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ջիբրալթարում որոշ ժամանակ առգրավված իրանական նավթակիր նավը կալանքից ազատվելուց հետո ուղղություն է վերցրել դեպի թուրքական ափ։