Բաժիններ՝

ԱՄՆ-ի Սենատում «սարսափելի» են որակել G7-ի գագաթնաժողով ՌԴ-ին հրավիրելու Թրամփի գաղափարը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը (Նյու Յորքի նահանգից) «սասափելի» է համարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկությունը՝ Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինին հրավիրելու G7-ի գագաթնաժողով, որը տեղի կունենա 2020 թվականին Միացյալ Նահանգներում: Այս մասին հայտնել է The Hill թերթը՝ վկայակոչելով սենատորի հայտարարությունը:

«Այն առնչությամբ, որ Միացյալ Նահանգները պատասխանատու է G7-ի հաջորդ գագաթնաժովի կազմակերպման եւ անցկացման համար, սարսափելի է թվում այն փաստը, որ (ԱՄՆ-ի) նախագահ (Դոնալդ) Թրամփն, ասես, համակված է Վլադիմիր Պուտինին (Յոթի խմբի գագաթնաժողով) հրավիրելու գաղափարով, մինչդեռ Ռուսաստանը շարունակում է Ղրիմի օկուպացումը, միջամտում է մեր ընտրություններին եւ հանդես է գալիս որպես սպառազինությունների նոր մրցավազքի նախաձեռնող»,- մեջբերում է անում հրատարակությունը նրա տեքստից:

Դեմոկրատ սենատորի կարծիքով՝ Ռուսաստանին G7 վերադառնալ թույլ տալու Թրամփի որոշումը «սոսկ ցուցադրում է նրա թուլությունը Պուտինի եւ նրա օլիգարխների նկատմամբ, ինչպես նաեւ բացասաբար կազդի Միացյալ Նահանգների անվտանգության վրա», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս