
Իրանա-բրիտանահպատակ Անուշե Աշուրին 12 տարվա բանտարկության է դատապարտվել Իրանում

Իրանի դատարանը իրանա-բրիտանահպատակ Անուշե Աշուրիին դատապարտել է 12 տարվա բանտարկության, այդ թվում՝ «Մոսադ» իսրայելական հետախուզության հետ համագործակցության համար: Այդ մասին հայտնել է երկրի դատական իշխանության ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլին:
«Անուշե Աշուրին եւս մեկ մեղադրյալ է, որը երկքաղաքացիություն ունի, այդ թվում՝ բրիտանական:
«Մոսադի» հետ կապերի եւ լրտեսության մեղադրանքով նա դատապարտվել է 10 տարվա, անօրինական դասախոսական գործունեության համար՝ 2 տարվա բանտարկության»,- Էսմայիլիի խոսքը մեջբերում է IRIB հեռուստառադիոընկերությունը:
Բացի այդ, նա հաստատել է 10 տարվա բանտային ժամկետը իրանա-բրիտանական եւս մեկ հպատակի՝ Արաս Ամիրի համար, որին նույնպես մեղադրել են լրտեսության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: