Բաժիններ՝

Բրազիլիայի դեսպաններին արձակուրդից հետ են կանչել

Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունն օգոստոսի 26-ին Եվրոպայում եւ G7-ի մյուս երկրներում դեսպաններին հետ է կանչել արձակուրդից, որպեսզի համակարգվի դիվանագիտական պատասխանը Ամազոնիայի տարածաշրջանում անտառային հրդեհների կապակցությամբ մյուս երկրներում տիրող երկյուղներին: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու աղբյուր:

Արտգործնախարարությունը նաեւ մի քանի դեսպանների արգելել է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում արձակուրդ գնալ երկրի հասցեին համաշխարհային քննադատության ֆոնին: Գործակալության տվյալներով՝ որոշումն ընդունել է Բրազիլիայի ԱԳ նախարարության ղեկավար Էռնեստ Արաուժուն՝ պետության ղեկավար Ժայիր Բոլսոնարուի հետ կայացած արտակարգ հանդիպումից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031