Ռոուհանին նշել է ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններում դրական տեղաշարժերի պայմանը
ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում ոչ մի դրական փոփոխություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը չի հանել հակաիրանական պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Առանց պատժամիջոցներից ԱՄՆ-ի հրաժարման եւ այն սխալ ճանապարհից հետ դառնալու, որը նրանք ընտրել են, մենք ոչ մի դրական փոփոխություն չենք տեսնի: Դրական փոփոխությունների բանալին Վաշինգտոնի ձեռքին է»,- ասել է Ռոուհանին ելույթի ընթացքում, որը հեռարձակել է իրանական հեռուստատեսությունը:
Նա նաեւ մեկնաբանել է Բիարիցում հնչած այն հայտարաությունները, թե Իրանին չպետք է թույլ տալ միջուկային զենք ստանալ, ընդգծելով, որ Թեհրանը չի ձգտում դրան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: