Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար երկու կազմակերպության 33 մլն դրամ հատկացնելու մասին կառավարության որոշումն իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կատարել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության վերանայում, որը, 2019 ֆինանսական տարում ԱՄՆ-ի ռազմական բյուջեին համապատասխան, կազմում է 250 միլիոն դոլար:
Պենտագոնի ղեկավար Մարք Էսփերը, ինչպես նաև ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Ջոզեֆ Դանդորֆը մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում անդրադարձել են Թուրքիայի հետ ունեցած խնդիրներին՝ կապված նոր սերնդի F-35 կործանիչների հետ։
Հոնկոգի ոստիկանությունն առաջին անգամ արգելել է բողոքի զանգվածային ակցիաները, որոնք առաջիկա շաբաթ օրը՝ օգոստոսի 31-ին, պատրաստվում էին անցկացնել Հանուն մարդու քաղաքացիական իրավունքների ճակատ կազմակերպությունը:
Լեհաստանի մայրաքաղաքում բնապահպանական ճգնաժամ է առաջացել կոլեկտորների խափանման պատճառով, որոնք կենցաղային հոսքերը դուրս էին բերում դրանց մաքրման համակարգ, մարդու կենսագործունեության այդ թափոնները լցվել են Վիսլա գետը։
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը։
Ամազոնիայում կրակի ընդգրկուն օջախները «լրացուցիչ սթրես են դարձել Երկրագնդի կլիմայի եւ բնական միջավայրի համար Արկտիկայում հունիսյան եւ հուլիսյան հրդեհներից հետո»:
Նիկոլ Փաշինյանը մեկնում է ԱՄՆ։ Նախ նշեմ, որ այցը ֆորմալ առումով երկկողմ չէ։ Երկկողմ բարձր մակարդակի հանդիպումներ այս պահին նախատեսված չեն։ Վարչապետի այցը աշխատանքային է՝ Լոս Անջելես, որտեղ վարչապետը հանդիպում է ունենալու հայ համայնքի հետ և Նյու Յորք, որտեղ վարչապետը ելույթ է ունենալու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի գագաթնաժողովի շրջանակներում։
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը միջուկային տերությունների ղեկավարներին առաջարկել է հանդիպում անցկացնել Նուր Սուլթանում եւ քննարկել միջազգային անվտանգության խնդիրները։
Եվրոպական երկրները պետք է համոզեն ԱՄՆ-ին վերականգնել նավթային պատժամիջոցների բացառությունները իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքը պահպանելու համար:
Կոշիկի արտադրության 200-ից ավելի ընկերություններ նամակ են հղել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին չինական ապրանքների նոր մաքսեր չսահմանելու խնդրանքով, որոնք պետք է ուժի մեջ մտնեն սեպտեմբերի 1-ին:
Նյու Յորքի նահանգից դեմոկրատ սենատոր Քիրսթեն Ջիլիբրանդը հրաժարվել է ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուի առաջադրման իրավունքի համար հետագա պայքարից:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում օգոստոսի 28-ին արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում զետեղված հանրագիրը, որով պահանջվում է թույլ չտալ Համայնքների պալատի աշխատանքի կասեցում, օգոստոսի 29-ին գերազանցել է 1 մլն ստորագրության նշագիծը:
Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից խորհրդարանի աշխատանքի դադարեցումը սեւ օր կդառնա բրիտանական ժողովրդավարության համար:
«Ինչպես է հեղափոխությունը հեղինակություն վայելում, երբ ԱՄՆ-ը կրճատում է աջակցությունը ԼՂ-ին, էականորեն ավելացնում Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը։ Սա արդյո՞ք հեղինակության մասին է խոսում։ Այս ամենից հարցեր են առաջանում թե Ռուսաստանում, թե Արևմուտքում»։
«Անձամբ չէի ցանկանա, որ նման իրավիճակ ստեղծվեր, քանի որ ՍԴ-ում այդքան էլ լուրջ խնդիր չկա՝ գուցե նեղ մասնագիտական իմաստով կա, եթե խորանանք նման հակասությունների մեջ, ապա շատ հակասություններ կգտնենք, որի պարագայում պետության կամ իրավապահ մարմինների գործունեությունն ուղղակի կդառնա անհնարին»։
2019 թ. օգոստոսի 15-ին քսան ամերիկահայ կազմակերպությունների համախմբումը հայտարարեց «Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի» ձևավորման մասին:
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը նամակ է ուղարկել Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն, որում անհամաձայնություն է հայտնել Համայնքների պալատի աշխատանքը կասեցնելու Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշմանը:
Օգոստոսի 28-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և խմբակցության պատգամավորները հյուրընկալել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության 7.6, 7.7 և 7.8 կետերի համաձայն, պալատի ընդհանուր ժողովը հրավիրվում է առնվազն 2 տարին մեկ անգամ՝ պալատի նախագահի կամ խորհրդի որոշմամբ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով օգոստոսի 29-ին նշանակված ՍԴ նիստը չի կայանա։
Ուկրաինան ուրախ կլինի Դոնբասի հակամարտության կարգավորման «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու համար:
Վրաստանի ազգային բանկի ղեկավար Կոբա Գվենեթաձեն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ լարիի փոխարժեքի արժեզրկման պատճառով։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այսօր խմբակցության նիստից հետո ասաց, որ Ամուլսարի հարցով կարծիքներ եղել են, զարգացումներ չկան. «Այսինքն՝ մնացել ենք նույն այն մոտեցմանը, որ պետք է այս պահին սպասենք կառավարության քայլերին, որն ուղարկվել է Շրջակա միջավայրի նախարարություն, և սպասենք պատասխանին:
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության պատգամավորները եւ մյուս կուսակցություններից նրանց գործընկերները օգոստոսի 28-ին քննադատության են ենթարկել մինչեւ հոկտեմբերի 14-ը խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը։
Ըստ նրա՝ Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի հանդեպ, ինչպես նաև բանակցային գործընթացի մասով չի փոխվել, ընդհակառակը՝ ավելի ագրեսիվ է դարձել, սակայն հայկական կողմի զգոնությունը թուլացնելու և հերթական ագրեսիային նախապատրաստվելու համար, սկսել է իրեն համեմատաբար հանգիստ պահել սահմանում։
Եթե այն ժամանակ ընտրություններն արդար չէին, ի՞նչ պետք է արվի, ժամանակը ետ շրջե՞նք, 1995-ի քաղաքական ուժերին բերենք խորհրդարա՞ն։ Կարելի է նաև 1995 թվականի հանրաքվեն չեղյալ հայտարարել, հետևաբար՝ 2005 և 2015 թվականների հանրաքվեները՝ նույնպես։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպումը պլանավորված է սեպտեմբերի 27-ին եւ կանցկացվի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:
Եվրահանձնաժողովում (ԵՀ) չեն շահարկելու այն թեման, թե Brexit-ի գործընթացի համար ինչ կարող է նշանակել մինչեւ հոկտեմբերի 14-ը խորհրդարանի աշխատանքը կասեցնելու բրիտանական կառավարության մտադրությունը. ԵՄ-ն բաց է գաղափարներ քննարկելու համար, որոնք համատեղելի են դուրս գալու շուրջ ձեռք բերված համաձայնագրի հետ: