
Ադրբեջանում փայտի շուկայում մեծամասշտաբ հրդեհ է բռնկվել

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկացնում է, որ գիշերային ժամերին Գյանջայի Քեփեզ շրջանում գործող փայտի շուկայում հրդեհ է բռնկվել:
Այս մասին hայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ըստ տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է շուկայի այն մասում, որտեղ գործում էր դռների և պատուհանների արտադրամաս, նաև կար ավտոպահեստամասերի մեծ խանութ:
Սկսված քամու հետևանքով հրդեհը տարածվել է և լրացուցիչ դժվարություններ է առաջացել կրակը մարելու համար:
Դեպքի վայրում աշխատող հրշեջներին հաջողվել է մի քանի ժամ հետո մարել կրակը:
Տեղեկատվության համաձայն՝ տուժածներ չկան, իսկ վնասի չափերը դեռևս հայտնի չեն: