Իրավապաշտպանության հոգեհանգիստը

Ուղղորդված և քաղաքականացված իրավապաշտպանությունը  հանրային այլասերման վառ դրսևորումներից է։ Խոսում ենք՝ երբ ասում են, լռում ենք՝ երբ հրամայում են։

Այս մեկ տարին ցույց տվեց, որ միֆ էր այն կարծիքը, թե միջազգային կազմակերպությունների աջակցությամբ տասնամյակների ընթացքում Հայաստանում ստեղծվել են իրապաշտպան կազմակերպություններ և իրավապաշտպանութունը Հայաստանում ինչ-որ մակարդակի է հասել։ Պարզվում է, որ տասնամյակներով Հայաստանում գործել է  և այսօր էլ գործում է  «փող՝ իրավապաշտպանության դիմաց» բանաձևը։

Վերջին օրերին տարածվում է Դոն Պիպոյի, քաղաքացի Արթուր Ասատրյանի, խոշտանգման կադրերը։ Իրավապաշտպանությանը չպետք է հետաքրքրի ով է Ա. Ասատրյանը՝ գործարար, հեղինակություն, բարերար, թե մի այլ ոլորտի մարդ։

Ակնհայտ երևում է, որ ոստիկանները ստորացնում են մարդուն, կատարում են ինչ-որ մի անառողջի հրահանգը` պառկեցնել գետնին, որ նկարեմ։ Մարդը, ով դիմադրություն ցույց չի տալիս ոստիկաններին, հանգիստ քայլում է դեպի բաժանմունք, ձեռքը ջարդելով պառկացնում են, որ նկարեն։ Եվ ոչ մի բացատրություն, և լռում եմ իրավապաշտպանները։

Մեր բոլորի աչքի առաջ այսօր խոշտանգում  են Մանվել Գրիգորյանին։ Դու կարող ես չսիրել նրան, չընդունել նրա կերպարը և մերժել տեսակը, բայց մարդուն մոտ մեկ տարի է խոշտանգում են, որովհետև մեկ հոգի այդպես է ուզում, որովհետև 2008-ի չիրականացած պլանների համար հոգու խորքում այդ մեկ մարդը Մանվել Գրիգորյանին է մեղադրում։ Մանվել Գրիգորյանը բոլորիս աչքի առաջ մահանում  է, մարդը չի քայլում, հազիվ շնչում, դատական նիստերին թթվածին են միացնում, գրեթե ոչ գիտակից վիճակում է, բայց ոչ մի դատավոր, ոչ մի դատախազ, ոչ մի իրավապաշտպան դա չի նկատում։ Դա չի նկատում նաև առաջին քրիստոնյա հասարակությունը։

Մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանում այսօր իրավապաշտպանության հոգեհանգսիտն է։ Ինստիտուցիոնալ և անհատական մակարդակներում։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Տեսանյութեր

Լրահոս