«Լիդիանի կայքում հրապարակված են բաժնետրերի ցանկը և այն ընկերությունների ցանկը, որոնք ֆինանսական ներդրում են կատարել տվյալ ծրագրում: Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի մանակցությանը, բաժնետեր լինելուն, այդ հարցի հասցեատերը Կոմիտեն չէ»,- ասաց նա:
Գերմանիան Եվրոպական Միության խորհրդին հայտնել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործողությունների համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
ԱՄՆ-ում յուրաքանչյուր ընտրություն զուգորդվում է ԱՄՆ քարտեզի կապույտ և կարմիր գունավորմամբ։ Քարտեզի նման գունավորումը նոր երևույթ չէ, սակայն նախկինում գույների կիրառումը հստակ չէր, և դրանք իրենց ներկայիս կարևորությունն ու լայն կիրառումը ստացել են առավելապես 2000թ. նախագահական ընտրություններից հետո։ Ներկայումս, կարմիր նահանգներն ասոցացվում են Հանրապետականների, իսկ կապույտ նահանգները՝ Դեմոկրատների հետ։
Ինդոնեզիայի ափերի մոտ աղետի ազդանշան է տվել նիկելի հանքաքար տեղափոխող բեռնատար նավը, ինչից հետո դադարելէ կապի դուրս գալ: Այս մասին հայտնել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Թուրքիան շարունակում է լրացուցիչ զրահատեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Իսրայելի զինված ուժերն օգոստոսի 26-ին անօդաչուների միջոցով հարվածներ են հասցրել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ-Գլխավոր հրամանատարություն արմատական խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնել է An Nahar թերթը:
Կեսգիշերին (Երեւանի ժամանակով ժամը ութին ) ուժի մեջ է մտել Սոլսբերիի միջադեպի պատճառով ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների երկրորդ փաթեթը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ եւ ջրանետիչներով երկու նոր հատուկ ավտոմեքենա քաղաքի մայրցամաքային մասի Ցուեն Վանի շրջանում ցուցարարների խմբին ցրելու համար:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի ժամանումը Բիարից եւ միջուկային հիմնախնդրի շուրջը նրա բանակցությունները Ֆրանսիայի ղեկավարության հետ դարձել են Յոթի խմբի (G7)՝ այստեղ տեղի ունեցող գագաթնաժողովի սենսացիան:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին Շուշի քաղաքում հանդիպում է ունեցել «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ մոտ է հայտնվել ժողովրդավարության բաստիոնի կոմենդանտի գաղտնի ելույթի տեքստը։ Բոլոր զուգադիպությունները պատմության հեգնանք են»:
ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Քեւին ՄքԱլենանի հայտարարությունը՝ ապօրինի ներգաղթյալներին անսահմանափակ ժամկետով ազատազրկման մեջ պահելու որոշումը լայն քննադատության է արժանացել:
Այս հսկայական սառցեպատ կղզին դարձել է հակասական քննարկումների եւ Թրամփի՝ Կոպենհագեն այցի հետաձգման պատճառ: Գրենլանդիան Դանիայի թագավորության ինքնավար տարածք է եւ երբ նախագահ Թրամփը ԱՄՆ-ի կողմից առաջարկեց այն գնել, Դանիայի վարչապետն այդ առաջարկն «անհեթեթ» անվանեց: Ձեւակերպումը վիրավորեց ԱՄՆ նախագահին։
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ այդ երկրում բնակվելու կամ աշխատելու իրավունք ունեցող 919․061 օտարերկրացի կա։
Նախարարը չէր բացառել, նոր դասագիրքը, հնարավոր է՝ չտպվի, քանի դեռ հանձնաժողովը չի եկել եզրակացության, նաև չբացառեց, որ կիրառեն այլ երկրների փորձը, որ վերջին 20-25 տարիների պատմությունը չներառվի դասագրքում:
Թուրքիայի հարավարևմտյան հատվածում` Էգեյան ծովի ափին գտնվող Մուղլա նահանգի Գյուլաղզը բնակավայրում, ապրում է 113-ամյա Այշե Ուչարը: Երբ 1907 թվականին նա լույս ախարհ եկավ, Օսմանյան կայսրության գահին բազմած էր արյունարբու սուլթան Աբդուլ Համիդը։ Այդպիսով թուրք տատիկը ժամանակակիցն է եղել վերջին երեք օսմանյան սուլթանների:
Ամուլսարի դիլեման լակմուսի թղթի պես մեր քաղաքական դաշտում բազմաթիվ մարդկանց նորովի է բացահայտում:
Թուրքական «Մաքուր օդի իրավունքի հարթակ» կազմակերպության տվյալների համաձայն՝ օդի աղտոտվածության առումով Թուրքիան աշխարհում 10-րդ տեղում է։
Ռուսաստանի քաղաքացիների գրեթե մեկ երրորդը (30 տոկոսը) վստահ է, որ 20 տարի անց երկրի տնտեսության մեջ եւ ֆինանսական ոլորտում իրավիճակը չի փոխվի:
ՉԺՀ-ի իշխանությունները պետք է ապահովեն Չինական մեծ պատի պահպանությունը, որն ազգի գլխավոր խորհրդանիշներից մեկն է: Այս մասին ինչպես WeChat սոցիալական ցանցում հայտնել է Չինաստանի կոմկուսի պաշտոնական պորտալը, հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը:
Թուրքիան 112-րդն է ամենից շատ բնական աղետների ռիսկի ենթակա երկրների ցանկում։ Այս մասին տեղեկացնում է մամուլի վերլուծությամբ զբաղվող թուրքական «Ajans Pres» գործակալությունը՝ հղում կատարելով «Համաշխարհային ռիսկերի զեկույցին» (The World Risk Report):
168.am-ը լուրի իսկությունը փորձեց ճշտել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանից: Պատգամավորը նշեց, որ ինքը չի մասնակցել և տեղյակ չէ այդ քննարկումից. «Չեմ կարող ասել, տեղյակ չեմ»:
Իդլիբի շրջանը կամ ընդհանրապես սիրիական տարածքները ահաբեկչազերծելու ռազմական գործողությունների շղթայազերծումը Սիրիայում նոր իրավիճակ է ստեղծում։
Թուրքական կայքերը շարունակում են ցավագին ընդունել աշխարհի տարբեր երկրնում Հայոց ցեղասպանությունն ապացուցող գրքերի հրատարակությունները։
Ամուլսարի շուրջ թեժացող մթնոլորտը մնում է Հայաստանի ներքաղաքական կյանքի թիվ 1 հարցը: Հարյուրավոր կարծիքների և տեսակետների մեջ, սակայն, բացակայում է հարցի քննարկման հետևյալ դիսկուրսը. Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չփորձեց խնդրի մեջ մեղադրել նախորդ իշխանություններին:
Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տրվեց «Հայկ Ասատրյան» ակումբի մեկնարկը: Գարեգին Նժդեհի զինակից՝ դոկտոր Հայկ Ասատրյանի ազգային գաղափարները մեր օրերում առավել քան պահանջված են:
Մոտ օրերս ֆրանսիական Բիարից քաղաքում կմեկնարկի Մեծ Յոթնյակի տարեկան գագաթաժողովը: Գագաթաժողովի նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանին վերադարձը Մեծ Յոթնյակի ձևաչափ՝ չնայած Ղրիմի բռնակցմանը:
«Բաբայան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությանն են դիմել ՀՀ ԱԺ աշխատակազմից 2019 թվականի օգոստոսին հաստիքների կրճատման հետևանքով զբաղեցրած պաշտոններից ազատված մի շարք պետական ծառայողներ և պետական ծառայության հաստիքներում պայմանագրային հիմունքներով աշխատող անձինք:
Արամ Մանուկյանը` ՀԱԿ փոխնախագահը ասուլիս է տալիս ու բառացի ասում. «Մեր բոլոր պրոբլեմների արմատը Ղարաբաղում է՝ սուբյեկտիվ բան եմ ասում, Ամուլսարն էլ, մնացածն էլ կարող է կապված են Ղարաբաղի հետ։ Եթե քո գլխավոր մարտահրավերը լուծում ես՝ մնացածները լուծելը հեշտանում է։ Լուծել է պետք այդ խնդիրը, դուրս գալ է պետք այս վիճակից։ Կլուծվի արտագաղթի հարցը, տնտեսական հեղափոխության հարցը, Ամուլսարի հարցը, Ստամբուլյան կոնվենցիայի հարցը»։
Ժամանակին, երբ Ստրասբուրգում «սատկացրեցի» ազգությամբ հայ, էրդողանի կուսակցության նվիրյալ մանկուրտ Մարգար Եսայանին, ով կողմ էր քվեարկել Բոբ Վոլթերի հակահայ խայտառակ զեկույցին, Եվրոպայի խորհուրդը իմ հանդեպ սանկցիաներ կիրառեց եւ իմ հարցը քննարկեց ԵԽԽՎ բյուրոյում: