Թուրքիան Իրաքում շարունակում է ռազմական գործողությունները. կա 22 սպանված
Իրաքի հյուսիսային շրջաններում շարունակվում է թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Մագիլ-3» (Pençe-3) ռազմական գործողությունները, որոնց շրջանակներում իրականացված հարձակման հետևանքով սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 7 զինյալ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի պաշտպանության նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգից ստացված տեղեկությունների համաձայն՝ «Մագիլ-3» գործողությունների հետևանքով մինչ օրս ընդհանուր առմամբ սպանվել է 22 զինյալ:
Թուրքական զինված ուժերի կողմից օգոստոսի 23-ից իրականացվում են «Մագիլ-3» (Pençe-3) անունը կրող ռազմական գործողությունները, որոնց նպատակն է վերացնել Իրաքի հյուսիսային Սինաթ և Հաֆթանին շրջաններում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության հենակետերը: