Պեսկովը հրապարակել է Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է ներկայացրել օգոստոսի 27-ին Մոսկվայում կայանալիք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պուտինի միջև հանդիպման մասին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ըստ Պեսկովի՝ հանդիպման օրակարգային թեման լինելու է Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը։

Պեսկովը լրագրողների հետ զրույցում ասել է. «Պուտինը բազմիցս հայտնել է, որ ըմբռնումով է մոտենում  թուրք գործընկերների մտահոգություններին։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահը բազմիցս իր մտահոգությունն է հայտնել Իդլիբում ահաբեկչական տարրերի ակտիվության կապակցությամբ։ Այդ ահաբեկչական տարրերին պետք է արմատախիլ անել և ոչնչացնել»։

Նշենք, որ Թուրքիան մեծապես անհանգստացած է Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի հաջողություններից, մանավանդ որ մի քանի օր առաջ Սիրիայի կառավարական ուժերը հրթիռակոծել էին Մաարեթ Էլ Նուման – Հան Շեյհուն ավտոճանապարհը, ինչի հետևանքով Թուրքիայի զինուժը չկարողացավ լրացուցիչ ուժեր տեղափոխել Հան Շեյհուն շրջանում տեղակայված թուրքական 9-րդ և 10-րդ դիտակատեր:

Ավելի վաղ կայացած Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ կառավարական ուժերի իրականացված գործողությունները վտանգ են ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգության համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031