«Տեղեկատվական հոսքերի համադրումը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի շահագործման հարցում սկսում է «նահանջ երգով»օպերացիան: Սերժ Սարգսյանի ձերբակալման մանյովրը տանուլ տալուց հետո Նիկոլը որոշեց գնալ վա-բանկ՝ առանց հանրության ուշադրությունը շեղող սենսացիոն շղարշի»:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որոշ լրատվական կայքեր լուրեր են տարածում, իբր ես նոտարների հետ կապված ինչ-որ գործով, ցուցմունք եմ տվել կամ համագործակցել իրավապահների հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Էնթոնի Սքարամուչին ասել է, որ ԱՄՆ առաջնորդը հոգեկան խնդիրներ ունի: Ըստ Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյայի` հենց հոգեկան խնդիրներն են, որ թույլ չեն տա նրան վերընտրվել երկրորդ ժամկետով:
Ինչ վերաբերվում է 2020 թվականի ամերիկյան օգնության հատկացումներին, ներառյալ Հայաստանին ու հայկական ծրագրերին, ապա այս ուղղությամբ քննարկումները կշարունակվեն ԱՄՆ Սենատում սեպտեմբեր ամսին, երբ ԱՄՆ Կոնգրեսը վերադառնա արձակուրդից: Դա վերաբերում է նաև Հայաստանին հավելյալ 40 միլիոն դոլարի հատկացման օրինագծի փոփոխությանն ու Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագրին:
Ճապոնիայի արևելյան ափի մոտ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ։
«Ամուլսարի հնարավոր հանքի փակումը ատոմակայանի փակման հետ համեմատելն անազնիվ, մանիպուլյատիվ և նվաստ հնարք է` ուղղված պակաս գրագետ լսարանին` արտաքնապես գրագետ, բայց ներքուստ ավելի անգրագետ մի խավի կողմից»:
«Է, հա, բա որ շոուն կա, էլ ինչների՞ս են պետք տնտեսական հեղափոխությունն ու օտարերկրյա ներդրումները…»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ինչպես տեղեկացրել ենք, քաղաքական կոնսուլտացիաներ է սկսել, որի նպատակն իր շուրջ համախմբվածության ապահովումն է։ Միաժամանակ Ղուլյանը շրջանային այցերի մեջ է, տեղերում կուսակցական տոմսեր է բաժանում, խոսում երիտասարդների ակտիվացման ու դերի մասին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն իր դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից։ Հակոբյանը բնապահպանության նախարարի տեղակալն էր, հեղափոխությունից հետո ազատվեց աշխատանքից, ապա կարճ ժամանակ անց հայտնվեց քաղաքապետարանում։
Մեզ հասած տեղեկություններով՝ Արմեն Դավթյանի ազատման պատճառն այն է, որ նա իր երկու կոլեգաների՝ Սուրեն Խուդոյանի եւ Լեւոն Բեգոյանի հետ այցելել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Սեւանի ափին գտնվող նրա առանձնատանը քեֆ են արել, շփվել, ինչը նոր իշխանություններին դուր չի եկել, եւ հենց դա էլ դարձել է նրանց՝ աշխատանքից ազատման, ավելի պարզ ասած՝ «հաշվեհարդարի» պատճառը։
Նիկոլ Փաշինյանը վաղուց էր երազում իր հեղափոխությունը արտահանել Արցախ։ Բազմաթիվ հրաժարականների պահանջները, դրանց մի մասի իրականացումը, տարբեր քաղաքական ուժերի միջոցով սադրանքները, Ստեփանակերտում անցկացրած հանրահավաքը չտվեցին անհրաժեշտ արդյունքը։
Վերջին մեկ ամսվա ընթացքում ՀՀ գիտակից հանրության ողջ ուշադրությունը սևեռված է Ամուլսարի հանքի ուղղությամբ:
«Խնդիրն այն է, որ այս պրոբլեմը սրվել է ոչ այնքան հնարավոր բնապահպանական ռիսկերի հետևանքով, այլ հենց այն սպեկուլյացիաների ու շահարկումների պատճառով, որոնք տարիներ շարունակ տեղ էին գտնում ոչ միայն Ամուլսարի, այլ ոլորտային ցանկացած իրադարձության շուրջ՝ Թռչկանի, Թեղուտի, և այլն»:
«Այստեղ հարցն այն է, որ ընդհանրապես ոլորտից հասկացող մարդիկ, որոնք երկար տարիների հաշիվներ չունեն մաքրելու այդ ոլորտի հետ, պետք է հասկանան, որ այս ձևով մասնավոր հեռուստաընկերությունների դաշտը վտանգվում է»։
Չեչնիայի Շալի քաղաքում օգոստոսի 23-ին կայացել է Եվրոպայի ամենամեծ մզկիթի բացումը, որտեղ միաժամանակ կարող է աղոթել մինչեւ 30 հազար մարդ, իսկ վերանդաների հաշվառմամբ՝ մինչեւ 100 հազար հավատացյալ:
Թեհրանը դեմ է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերանայմանը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Ոչ, որովհետև Հայաստանում երբեք չի եղել, որ բնապահպանական հարցերով իշխանության փլուզում լինի։ Այդպիսի բան երբեք չի եղել, և չեմ կարծում, թե կլինի»։
«Սա իրականում բավականին հետաքրքիր և լուրջ քայլ է, հատկապես ԱՄՆ նախագահն այս քայլում ունի Եվրամիության առաջնորդ պետություններից մեկի՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի աջակցությունը»:
«Ընդ որում՝ սա միայն Ամուլսարի հետ կապված չէ, նաև Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված կան խնդիրներ։ Մանդատ վայր դնելը չեմ բացառում, թեև քիչ հավանական եմ համարում, բայց մի 20 հոգանոց խումբ կարող է անջատվել ֆրակցիայից»,- ասաց Կ.Քոչարյանը։
Քիչ առաջ փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Քանի զբաղված եք սարերով, մի բան ասեմ հիշեք` Ռոբերտ Քոչարյանի գործով դատավճիռ չի լինելու։ Դատակոչված անձանց քանակննու դատավորի ընտրությունն այլ տարբերակ չեն թողնում»։
«Մենք արգելելու հիմքեր չունենք այս պահին, բայց խիստ նշաձող ենք դնում, որպեսզի բոլոր ռիսկերը զրոյացվեն և ցանկացած պահի, նշաձողի կետերից որևէ մեկը խախտելու դեպքում՝ արդեն օրենքի համապատասխան միջոցառումներ ձեռնարկենք՝ մինչև փակելը»:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը՝ Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Օրեր առաջ տեղեկացանք, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը: Ըստ «Հրապարակ» թերթի՝ հրաժարականի պատճառը Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճն է եղել:
79 տարեկան հասակում վախճանվել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ ամերիկացի ձեռնարկատեր, միլիարդատեր Դեւիդ Քոխը: Այս մասին հայտնել է New Yorker-ի լրագրողուհի Ջեյն Մայերը:
Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հուսանք, որ վարչապետի հետ Ջերմուկում շփված և հանքի շահագործմանը դեմ արտահայտված մեր քաղաքացիները չեն հրավիրվի ԱԱԾ կամ չեն «մեկնի» որևէ երկիր ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են փոխգործակցությունը Սիրիայի, Ուկրաինայի շուրջ, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը եւ երկկողմ համագործակցության ամրապնդումը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
29 տարի է անցել այն օրից, երբ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը: Դա հայ ժողովրդի միասնական և հավաքական կամքի դրսևորումն էր, որով ազդարարվեց հայոց պետականության սկիզբը։
Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019թ. օգոստոսի 9-ին թիվ 1416 հրամանագրով Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին հասարակական վայրերում սքեմ կրելու արտոնություն է տվել։
«Չեմ կարող որևէ կերպ ասել՝ այնտեղ ինչպիսի զրույց է եղել, խիստ կամ այլ բան, տեղեկություն չունեմ: Որևէ զանգ, որևէ խիստ խոսակցություն չեմ ստացել և չեմ էլ պատկերացնում, որ կարող էր նման տոնով կամ ձևով պարոն Փաշինյանը խոսել որևէ մեկի հետ»: