Նիկոլ Փաշինյանը զայրացած է Ամուլսարի թեմայով իրեն հակադրված պատգամավորների վրա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը խիստ զայրացած է իրենց թիմի այն անդամների եւ հատկապես պատգամավորների վրա, որոնք Ամուլսարի թեմայով հակադրվեցին իրեն։ Ծաղկաձորում հանդիպման ժամանակ նա բավականին կոշտ է խոսել, ասել է՝ սա՞ է թիմային աշխատանքը, սե՞նց եք թիկունքս պահում, ամեն մեկդ մտել եք ծակերը, ձայն չեք հանում եւ այլն։

Հիմա մտածում են՝ ինչպես պատժեն դեմ դուրս եկածներին։ Թեեւ հասկանում են, որ դա հեշտ չէ, քանի որ խմբակցությունից չեն կարող հեռացնել եւ չեն ուզում ֆրակցիոնիզմի հող ստեղծել․ այս փուլում դա կվնասի հազար խնդիր ունեցող իշխանություններին։ Բայց պատժի շուրջ մտմտում են, եւ չի բացառվում, որ անհատական գործողություններ մտածեն, որպեսզի հետայսու թիմը հասկանա՝ վարչապետի խոսքին ու կամքին հակառակվելը հղի է ծանր հետեւանքներով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս