Բաժիններ՝

Boeing-ը պլանավորում է 737 MAX-ը շահագործման վերադարձնել մինչև տարեվերջ

Boeing ընկերությունը պլանավորում է 737 MAX ինքնաթիռները շահագործման վերադարձնել 2019 թվականի չորրորդ եռամսյակում: Այս մասին լրագրողներին հայտնել է ընկերության մարկետինգի գծով փոխնախագահ Ռենդի Թինսեթը:

«Այժմ մենք պլանավորում ենք, որ ինքնաթիռը շահագործման վերադարձվի 2019 թվականի չորրորդ եռամսյակում»,- ասել է Թինսեթը

737 MAX-ի թռիչքներն ԱՄՆ-ում եւ բազմաթիվ այլ երկրներում դադարեցվել են այն բանից հետո, երբ կործանվեց այդ մակնիշի երկու հանրանավ: Մարտ ամսին Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX-ը աղետի ենթարկվեց Եթովպիայի Դեբրե-Զեյթ քաղաքից ոչ հեռու: 2018 թվականի նոյեմբերին կործանվեց ինդոնեզական Lion Air-ի նույնպիսի ինքնաթիռ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս