Իսրայելի ԱԳՆ-ն Թուրքիայի դեմ միջոցառումներ է մշակում

Իսրայելում հատուկ միջոցառումների փաթեթ է նախապատրաստվում՝ Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Twitter-ում եբրայերեն և արաբերեն լեզուներով կատարած գրառման մեջ Կացը նշել է․ «Ես հրահանգել եմ արտգործնախարարությանը մշակել մի շարք միջոցառումների փաթեթ՝ Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի սադրիչ, խառնակչական գործունեությունը դադարեցնելու համար»։

Կացը չի մանրամասնել ակնկալվող միջոցառումների բնույթը, սակայն ընդգծել է, որ թեմայի վերաբերյալ ավելի ուշ հավելյալ տեղեկություններ կհրապարակվեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031