ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Միացյալ Նահանգների հետ ասոցիացված Պուերտո Ռիկո կղզի-պետությունում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու մասին՝ կապված «Դորիան» արեւադարձային ցիկլոնի մոտենալու հետ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ` 2007 թ., իր վարորդի միջոցով ձեռք է բերել Դիլիջան համայնքին պատկանած 5.7 եւ 1.5 հա մակերեսով հողակտորներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի կարգադրությամբ նախօրեին չեղարկվեցին ԱԺ աշխատակիցների ապօրինի ազատման հրամանագրերը։
Ճապոնիայի հարավ-արեւմուտքում առնվազն երեք մարդ է զոհվել հորդառատ անձրեւների հետեւանքով, որոնք այդ տարածաշրջանում տեղացել են լույս օգոստոսի 28-ի գիշերը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները բավականին ակտիվ էին եւ հատկապես Ամուլսարի թեմային վերաբերող հարցերով ակտիվորեն քննադատում էին գործող իշխանություններին:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Սասուն Միքայելյանը թուրն առել, ընկել է նախկինների «ջանին»։
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը մեկնել է այն գոտի, որտեղ մոլեգնում են անտառային հրդեհները, եւ անձամբ մասնակցել է բռնկման օջախների մարմանը:
ԱՄՆ-ի վարչակազմը կաշխատի Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի ձեւաչափին վերադառնալու համար:
Խաղաղ օվկիանոսի մակերեւույթին հսկայական քանակությամբ պեմզա է լողում. պեմզան այնքան շատ է, որ ջուրը գործնականում չի երեւում: Հրաբխային ապակու այդ զանգվածն զբաղեցնում է ավելի քան 150 քառակուսի կիլոմետր: Դա 20 հազար ֆուտբոլային դաշտի չափ է:
«Զվեզդա» հեռուստաալիքը հրապարակել է աշխարհի ամենահզոր «Տյուլպան» 240-միլիմետրանոց ականանետով հրաձգության դանդաղեցված նկարահանման տեսագրությունը:
Բանգլադեշում հարսնացուներին հարսանիքից առաջ այլեւս հարկ չի լինի հայտնել, թե իրենք կույս են արդյոք: Այդ որոշումը, ինչպես գրել է South China Morning Post-ը, ընդունել է Գերագույն դատարանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պլանավորում է այց կատարել Բելառուս:
Apple կորպորացիայի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը անհանգստություն է հայտնել Ամազոնիայի անտառներում մոլեգնող հրդեհների կապակցությամբ եւ հայտարարել է, որ ընկերությունը միջոցներ կհատկացնի դրանք փրկելու համար:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Նիկոլ Փաշինյանի կողմից ամենահավանական լուծումն այժմ թվում է Ամուլսարի շահագործումից հրաժարվելը, և այդ ուղղությամբ որոշ PR քայլեր արդեն սկսվել են։ Դժվար է ասել՝ դա կօգնի՞ հաղթահարելու թեժ աշնան մարտահրավերները, թե՞ ոչ, սակայն այդ քայլը ևս մեկ անգամ կապացուցի, որ Նիկոլ Փաշինյանի թիմը քաղաքական լուծումներ իրականացնելու խիստ սահմանափակ ունակություններ ունի։
«Global Firepower» միջազգային վերլուծական ընկերությունը կազմել է ՆԱՏՕ-ում ամենահզոր բանակ ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը։
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանական խումբը բողոքարկելու է նրա ձերբակալման որոշումը:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։
«Մի կարևոր խնդիր էլ կա. եթե այդ «ճշմարտության» հանձնաժողովը նույնիսկ ամենաօբյեկտիվ ձևով բացահայտի կամ փաստահավաքություն անի, ի՞նչ հետևանք դա պետք է ունենա։ Ինչո՞ւ։ Որովհետև եթե պատժելու հարց է դրվում, ապա դրա ծայրը չի երևա, պատժի չափը չի երևա»։
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Հայաստանում պատրաստվում է հերթական նիստը:
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանները հրատապ ճեպազրույց են հրավիրել։
Անվանի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամն ընդդիմադիր «T24» լրատվամիջոցում հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայի արխիվներում պահվող մի փաստաթղթի, որը հայերի մասսայական ոչնչացման վերաբերյալ մինչ օրս հայտնի ամենահին օսմանյան փաստաթուղթն է։
«Կարծում եմ՝ կքննարկվի, թե, ի վերջո, Հայաստանը ցանկանո՞ւմ է Արցախի մասնակցությունը բանակցություններին, թե՞ ոչ, չնայած իշխանությունը խոսում է բանակցություններին Արցախի մասնակցելու անհրաժեշտության մասին, բայց նաև խոսում է այն մասին, որ Արցախը Հայաստան է»:
ՀՀ քաղաքական դաշտում դեպքերը հաջորդում են միմյանց, և սովորական քաղաքացին բառացիորեն տեմպին չի դիմանում։ Տևական ժամանակ է՝ լրատվականներում շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ առաջիկայում կձերբակալվի Սերժ Սարգսյանը։
Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Փարիզում լույս տեսնող «Նոր Յառաջ» թերթին:
«Ինձ համար բոլորովին անհասկանալի է վերջին ինֆորմացիան` կապված մեր սուպերնախարարի հետ, որ որոշել է վերագրել պատմության դասագրքերը՝ համարելով, որ այդ դասագրքերում սին ինֆորմացիա է, և պետք է վերափոխել: Պատկերացնո՞ւմ եք, որ մեզանից յուրաքանչյուրը որոշի պատմությունը վերագրել և իրեն հարմարեցնել: Հիմա մենք ինչու ենք եկել իշխանություն, որ կարողանանք հիմնովին, արխիվներով մեզ արդարացնել, թե եկել ենք երկիր կառավարելու համար»:
ՄՆ-ը Մեծ Բրիտանիա է փոխադրել B-2 Spirit երկու ռազմավարական ռմբակոծիչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը (EUCOM):
«Աշխատանք, որպես այդպիսին, անկեղծ ասած, չի երևում որևէ ճյուղային ոլորտում, որն ունի ծրագիր, իր պատկերացումներն այդ ոլորտի վերաբերյալ: Ինչ է տեղի ունենում. վարչապետն ասում է մի բան, ամբողջ կառավարությունը սկսում է եթեր մտնել, գրառումներ անել այդ նույն բանի մասին: Ինչ-որ մեկի մասին պետք է վատ խոսեն, վատ են խոսում: Հարց է առաջանում՝ իսկ որո՞նք են ձեր աշխատանքային ժամերը, ե՞րբ եք աշխատելու»:
Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38- 179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը):