«Ո՞վ է հաջորդը». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես եւ կանխատեսում էինք դեռ ամիսներ առաջ՝ «շտապով» ձեւավորված խորհրդարանը կայուն մարմին չդարձավ։ Առհասարակ՝ երբ էյֆորիայի մեջ հասարակությունն ընտրություն է կատարում եւ 70 տոկոս ձայն տալիս որեւէ ուժի, դա ոչ մի լավ բան չի խոստանում։

Նաեւ դա էր պատճառը, որ քաղաքականությունից հասկացող մարդիկ հորդորում էին Նիկոլ Փաշինյանին մի փոքր հապաղել, թույլ տալ կրքերը սառեն, այդ ընթացքում նոր Ընտրական օրենսգիրք ընդունել եւ ազատվել ՀՀԿ-ական խայտառակ ռեյտինգայինից, ապա նոր միայն ընտրություններ կազմակերպել։

Թող որ «Իմ քայլի» քվեները ոչ թե 70 տոկոս լինեին, այլ 60 կամ 55, բայց կձեւավորվեր իրական քաղաքական մարմին՝ առանց պառակտվելու վտանգի, առանց այսքան խոտանի եւ նոր ժամանակներում ծնված քաղաքական ուժերից կազմված։

Բայց, ինչպես հայտնի է, ոչ մեկին ագահությունը դեռ բարիք չի բերել։

Մի 10 տոկոս ավելի ձայն ունենալու ցանկությունն առավել մեծ էր, քան երկրում ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնելու նպատակը։ Եվ այժմ ունենք այն, ինչ ունենք։ Օրեր առաջ եղավ մանդատից հրաժարվելու դիմում, երեկ հնչեց խմբակցությունից դուրս գալու հայտարարություն։ Ո՞վ է հաջորդը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս