«Իրենք դա բացատրում են լեզվի կարգավիճակով։ Ուղղակի դրա մասին շատ է խոսվել, հիմնավորումներ եղել են, որ կարգավիճակը լեզվի և անձի իմացությունը տարբեր բաներ են։ Այսինքն՝ կարող է լեզուն ունենալ կարգավիճակ, բայց կոնկրետ անձը չտիրապետի, և հակառակը։ Առավել ևս՝ Հայաստանում ռուսաց լեզուն պարտադիր առարկա է, ճիշտ այնպես, ինչպես հայոց լեզուն, մաթեմատիկան, օտար լեզուները։ Այդ տեսակետից մենք խնդիր չունենք»,- ասաց Շ.Քոչարյանը:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ազգային ժողովի աշխատակազմի տական ծառայողներին 4-օրյա լրացուցիչ արձակուրդից օգտվելու հնարավորություն տալու օրենքի նախագիծը: Նախագիծը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:
Ըստ նրա՝ այն, որ Ռուսաստանը Հայաստանին շատ ավելի մատչելի է զենք մատակարարում, դա պարտավորություն է, որն ամրագրված է երկկողմ պայմանագրով և ՀԱՊԿ-ի շրջանակներում:
Առկա է մի իրավիճակ, երբ ՍԴ գործող դատավոր Վահե Գրիգորյանը փաստացի չի աշխատում, ՍԴ նիստերին չի մասնակցում, որոշումներ չի կայացնում, որպես զեկուցող դատավոր՝ չի ներկայանում, սակայն ստանում է հարկատուների վճարած հարկերից գոյացած պետականորեն հասանելիք աշխատավարձն ու պարգևավճարները և, բնականաբար, օգտվում սոցիալական երաշխիքներից։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հրամանով Վահագն Բոյաջյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ:
Greenpeace-ի բնապահպան ակտիվիստները Գդանսկի նավահանգստում շրջափակել են Մոզամբիկից ժամանած ածխատար նավը, ինչից հետո նրանց բերման են ենթարկել:
Գերմանիայի արեւմուտքում գտնվող Դյուսելդորֆ քաղաքի կլինիկայում բռնկած հրդեհի հետեւանքով մարդ է զոհվել, տուժել է եւս 19 հոգի:
Հալեպի իշխանությունները քայլ առ քայլ վերականգում են քաղաքի ենթակառուցվածքը, որը խիստ տուժել է Սիրիայի «հյուսիսային մայրաքաղաքի» ազատագրման մարտերի ընթացքում:
Սեպտեմբերի 10-ին երկու չճանաչված արկ է արձակվել Հյուսիսային Կորեայի տարածքից:
Առնվազն 13 հազար մարդ հարկադրված է եղել Տոկիոյի Նարիտա օդանավակայանում գիշերել «Ֆակսայ» թայֆունի հարվածից հասարակական տրանսպորտի աշխատանքի խաթարման պատճառով:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները վերջին օրերին երկրորդ անգամ քվեարկեցին երկրում վաղաժամկետ ընտրությունների անցկացման դեմ:
Ակնհայտ է, որ աշունը թեժանում է, իշխանական սկանդալները պայթում են մեկը մյուսի ետևից, և անհրաժեշտ են նորանոր սկանդալ-բացատրություններ, որոնք կսքողեն նախորդ սկանդալները։
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է աշնանային նստաշրջանի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված են մի շարք օրենքների նախագծեր:
Ըստ թուրքական մամուլի՝ ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ հերթական արշավն է սկսում՝ այս անգամ մերձեցման նշաններ ցույց տալով Հունաստանի հետ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Թավշյա հեղափոխությունից հետո ՊՆ-ում նախարար դարձած Դավիթ Տոնոյանը սկսել է մեծ բարեփոխումների շարք, սակայն նրա այդ քայլերը ՊՆ հնաբնակ պաշտոնյաներին այդքան էլ դուր չեն գալիս:
Վերջին շրջանում մեծ է գայթակղությունը հնարավոր բոլոր հարցերն առնչակցել Ամուլսարի թեմայի հետ, և պատգամավորը իրենց նախագծի անհրաժեշտությունը սկսում է հիմնավորել հենց այս փաստով, այդուհանդերձ, պետք է նշեմ, որ օրենքը ցանկացած շեմի առկայության կամ դրա բացառման դեպքում իրական սեփականատերերի հայտարարագրման պահանջ չի նախատեսում ցուցակված ընկերությունների համար, ինչպիսին և «Լիդիան Արմենիա» կազմակերպությունն է:
«Իրատես» թերթը գրում է. «Գործող իշխանության ներսում ճգնաժամն այնքան է խորացել, որ արդեն որոշ ներկայացուցիչներ հանդիպում են խնդրում նախկին «թալանչի, կոռումպացված» իշխանության ներկայացուցիչներից, որպեսզի մի խորհուրդ հարցնեն, հասկանան, թե ինչպես պետք է հարաբերվել դրսի գործընկերների հետ:
«Ժողովուրդ» թերթին տեղեկություններ հասան, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի` պատգամավորական մանդատը վայր դնելու մասին որոշումը խորը արմատներ ունի:
Փաշինյանը հարցազրույցում նշում է, որ եվրոպական արժեքները նաև մերն են, և մենք բաժին ենք ունեցել այդ արժեքների կազմավորման գործում։ Ո՞ւր են Փաշինյանի կողմից նշված մեր բաժին եվրոպական արժեքները հենց նույն Եվրոպայում։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի համար այս աշունը կլինի վերջինը. Նա հրաժարական կտա, հրաժարականը Նիկոլ Փաշինյանն ստիպված կլինի ընդունել («Կարգին Հայկոն» երկու անգամ արդեն հրաժարական է ներկայացրել, Նիկոլը չի ընդունել):
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն բավական երկար ժամանակ է` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցելել-չայցելելու հարցը դարձել է թիվ 1 քննարկման առարկան:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեջբերում Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միության» գնահատականից.
«Փաստ» թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում առավել անկանխատեսելի է դարձել ու անակնկալ որոշումներ է կայացնում ոչ միայն քաղաքական առումով, այլեւ նույնիսկ իր աշխատանքային օրվա կազմակերպման տեսանկյունից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իջեւանում դեկտեմբերի 9-ին նշանակված քաղաքապետի ընտրություններից երեք ամիս առաջ գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանի հրաժարականը, ըստ լուրերի, պարտադրվել է գործող իշխանությունների կողմից։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը ավարտել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունը:
Թաիլանդի զբոսաշրջության եւ սպորտի նախարարությունը որոշել է հետաձգել այս տարի օտարերկրացիներից տուրիստական տուրք գանձելու պլանները:
Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս մայրաքաղաքային տարածաշրջանի իշխանությունները պլանավորում են սկսել օդի որակի ստուգումը տեղի բնակիչների բնակարաններում՝ հանուն դրա մաքրության պայքարի ընդգրկուն արշավի շրջանակներում:
«Ռուսաստանը երբեք չի փորձել ստորացնել Հայաստանին, Հայաստանին մենք մշտապես համարել ենք արժանապատիվ գործընկեր, բայց մարտահրավերներ նետել Ռուսաստանին, որ մենք կանենք միայնակ, հայակենտրոնություն, մենք միայն ՀՀ շահերն ենք պաշտպանում, պաշտպանեք, ո՞վ է խանգարում, Մոսկվան ի՞նչ»:
«Բորշը դուք եք եփել, դուք էլ պիտի ուտեք։ Ես ոչ մեկին ո՛չ սիրել եմ, ո՛չ պաշտպանել եմ, ո՛չ էլ հետո հիասթափվել եմ։ Ես գիտեմ, որ անընդհատ ինչ-որ մեկին հավատալուց և հիասթափվելուց՝ մարդը կորցնում է իր դեմքը։ Մարդու հոգին հոգնում է, կեղտոտվում է, մաշվում է, քրքրվում է ու նեխում։ Դուք գնացեք ու հարցը տվեք նրանց, որոնց հոգիների հետ նման բաներ են կատարվել»։
այն բանի համար, որ մինչեւ Իռլանդիայի Հանրապետություն մեկնելը փոխնախագահն անցկացրել է Դուբլինից 300 կմ հեռավորության վրա գտնվող առողջարանային այն կենտրոնում, որը պատկանում է նախագահ Թրամփին: