ԱԺ նախկին աշխատակիցները ԱԺ աշխատակազմի դեմ դատական հայց են ներկայացրել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոր դատական հայց` ԱԺ աշխատակազմի դեմ: ԱԺ նախկին աշխատակիցները դիմել են դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 5-ին դատարան է դիմել Նելսոն Ստեփանյանը եւ հայց է ներկայացրել` ընդդեմ ԱԺ աշխատակազմի` պահանջելով, որ դատարանը ստիպի ԱԺ աշխատակազմին օրենքով սահմանված կարգով եւ չափով լրիվ վերջնահաշվարկ կատարել:
Ըստ էության, աշխատակիցները դուրս են եկել, եւ նրանց վերջնահաշվարկ չի տվել, եւ հիմա դատարանի միջոցով են փորձում վերականգնել իրենց իրավունքները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: