Փաշինյանը պետք է մտածի Հայաստանի ապագայի մասին, այլ ոչ թե միայն իր. ՌԴ նախկին վարչապետ
Նիկոլ Փաշինյանը պետք է մտածի երկրի, այլ ոչ թե միայն իր ապագայի մասին: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք արդեն առաջարկել ենք Հայաստանում հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ չմիանալու վերաբերյալ։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո։ Բայց Փաշինյանը պետք է մտածի Հայաստանի ապագայի մասին, այլ ոչ թե միայն իր», – ասել է Ստեպաշինը՝ մեկնաբանելով Եվրոպական միությանը անդամակցելու Հայաստանի ծրագրերը։
«Եկեք տեսնենք, թե ինչպես կանցնեն ընտրությունները», – հավելել է Ստեպաշինը։



