Սկանդալ է ծագել Թրամփի նման գոմեշի շուրջ

«Դոնալդ Թրամփը»՝ հազվագյուտ ալբինոս-գոմեշը, Բանգլադեշի Դաքքայի ազգային կենդանաբանական այգի տեղափոխվելուց հետո հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Այդ մասին հաղորդում է AP-ն։

Ըստ AP-ի, գոմեշը սկզբում նախատեսված էր օգտագործելու մուսուլմանական Իդ ալ-Ադհա տոնի ավանդական արարողությանը։ Ավելի ուշ նրան գնել և ուղարկել են կենդանաբանական այգի։

Գոմեշին մականունը տրվել է «Թրամփ»՝ ԱՄՆ նախագահի հետ նմանության, մասնավորապես՝ ոսկեգույն մազերով մեծ գլխի պատճառով։ Հրատարակության համաձայն, կենդանու կողքին սկզբում տեղադրվել է «Դոնալդ Թրամփ» գրությամբ ցուցանակ, սակայն այն հետագայում հեռացվել է սոցիալական ցանցերում քննադատություններից հետո։ Ոմանք անտեղի են համարել կենդանուն անվանակոչել «աշխարհի ամենաազդեցիկ առաջնորդներից մեկի» անունով։

AP-ն հավելել է, որ «Դոնալդ Թրամփին» վանդակ տեղափոխելուց հետո կենդանաբանական այգու խնամակալներից մեկը ազատվել է աշխատանքից։ Պատճառը անհայտ է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930