Էդմոն Մարուքյանը կանխատեսելի է համարում Ամուլսարի հանքի շահագործման շուրջ զարգացումները

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կանխատեսելի է համարում Ամուլսարի հանքի շահագործման շուրջ զարգացումները: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իր տպավորությամբ նման պրոցես պետք է լիներ:

«Մի բանում ես սխալվեցի, որ կարծում էի, թե նոր ՇՄԱԳ է լինելու, բայց հետո մասնագետների լսեցի, հասկացա, որ նոր ՇՄԱԳ-ի համար հին ՇՄԱԳ-ը պետք է անվավեր ճանաչվի, իսկ եթե հին ՇՄԱԳ-ը անվավեր ճանաչվի, «Լիդիանը» կմտնի վարչական դատարան ու կարող է ամիսներով գործը քննվել ու նոր ՇՄԱԳ չկարողանանք նշանակել: Մնացած մասով կուսումնասիրենք, մեր դիրքորոշումը կասենք»,- ասաց Է.Մարուքյանը:

Ըստ նրա՝ ապաշրջափակման հորդոը եղել է խոստում, բայց պետք են փաստարկներ Ջերմուկին վնաս հասցնելու առումով:

Տեսանյութեր

Լրահոս