ԱԺ-ն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու մասին օրենքի նախագիծը:
ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգում դյուրավառ նյութեր փոխադրող բեռնատար գնացքը դուրս է ընկել ռելսերից ու բռնկվել:
Առնվազն 10 մարդ է հավակնում ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնին Ջոն Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ծանուցել է, որ ընտրություններին օտարերկրյա միջամտության կամ դրանց նակատմամբ հասարակական վստահության խախտման սպառնալիքի պատճառով երկրում սահմանված արտակարգ դրությունը կգործի նաեւ 2019 թվականի սեպտեմբերի 12-ից հետո:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունն անձամբ է ներկա եղել եւ ղեկավարել համազարկային կրակի գերխոշոր ռեակտիվ համակարգի թեստային արձակումը:
Իշխանափոխությունից հետո պետական բարձրագույն պաշտոններում պատահական մարդկանց հայտնվելն արդեն թերևս ոչ ոքի չի զարմացնում, սակայն երբեմն-երբեմն, երբ այդ մարդիկ ինչ-որ պահի ազդեցության տակ երբ «հեռախոս են կորցնում», ու նրանց ֆեյսբուքյան էջերի պատերին հայտնվում են բավականին «ուշագրավ» գրառումներ, ակամայից ապշում ես հնարավորությունների երկիր Հայաստան աշխարհի անսահման լայնախոհությունից:
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված են մի շարք օրենքների նախագծեր:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է խոնարհել պետական բոլոր հիմնարկությունների դրոշները ի հիշատակ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում Թուրքիայի ծրագիրը պատրաստ է: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի՝ այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունում գաղտնի նախապատրաստվում են պարգեւավճարներ բաժանել: Այն նախատեսված է նախարարի, նախարարի տեղակալների, վարչության պետերի, խորհրդականների եւ օգնականների համար, որոնց թիվը հասնում է մի քանի տասնյակի, եւ որոնց աշխատավարձը սկսվում է 500 հազար դրամից:
«Փաստ» թերթը գրում է. «Ամուլսարի հանքի շահագործման թեման իշխանության ներսում լուրջ խառնաշփոթ է ստեղծել՝ նաեւ թիմի մեջ ձեւավորելով բավականին բեւեռացված մթնոլորտ: Սա տեսանելի է նաեւ, այսպես ասած, անզեն աչքով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմքայլականների հետ վերջին հանդիպումներին Նիկոլ Փաշինյանը խիստ հրահանգ է տվել` արագացնել ընտրական եւ կուսակցությունների մասին օրենքների փոփոխությունների մշակումը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա ամիսների ընթացքում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքական հանդիպումների շարք է նախաձեռնելու:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լուր տարածվեց, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել, ապա Փաշինյանի հորդորով հրաժարվել։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր լրանում է Հատուկ քննչական ծառայության պետի եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությամբ աղմկահարույց գաղտնալսման հրապարակման մեկ տարին, սակայն իրավապահ համակարգը լռում է: Թերթի տեղեկություներով` գաղտնալսման մասով հարուցված քրեական գործը բացահայտվել է, սակայն իրավապահներն ու իշխանությունները լռում են:
Սեպտեմբերի 12-ին տեղի է ունենալու Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դատական նիստը, որը մտահոգություններ է առաջացրել իշխանությունների ներսում, քանի որ գուցե հենց նիստի ժամանակ էլ կատարվի ՍԴ որոշումը, որը ենթադրում է Քոչարյանի` կալանքից ազատումը:
Քարդաշյանների ընտանիքի մասին պատմող ռեալիթի շոուի նոր թողարկման ժամանակ Քիմը խոսել է իր առողջական խնդիրների մասին:
«Եթե իշխանություններին թվում է՝ իրենք աշխատում են Ռուսաստանի հետ, ապա ասեմ, որ այդ աշխատանքն անպտուղ է, այդ մակարդակի վրա լինելը կիսագրագիտության դրսևորում է»:
«Փաշինյանը, ով խոսում է ժողովրդավարական նախաձեռնությունների մասին, կոպիտ ասած, օրենք է խախտում, և տպավորություն է ստեղծվում, որ նա անձնական վենդետա է իրականացնում»:
«Սա արդեն Սահմանադրության խախտում է, և եթե երկրի ղեկավարն է այդ գործընթացին մասնակից, ուրեմն՝ նա պետական հանցագործ է: Եթե մյուս տարբերակը վերցնենք՝ կան ռևանշիստներ, նախկին ուժեր, որոնք ուզում են ուժային եղանակով իշխանությունը փոխել, ապա ինչ են նշանակում այդ ուժի խոսքերը, որ՝ մենք թույլ չենք տա»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից հեռացրել է Ջոն Բոլթոնին:
Եվրամիությունը կստեղծի նոր ռազմական և տիեզերական ստորաբաժանում՝ զինված ուժերի ֆինանսավորմանն ու զարգացմանն օժանդակելու համար:
«Հայաստանը թեև կառավարվում է խորհրդարանական համակարգով, սակայն այդտեղ իշխում է ոչ թե կուսակցությունը՝ իր ներկայացրած ծրագրով ու գաղափարախոսությամբ, այլ անձը, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը, որի անձնական ցանկություններին էլ ծառայում են իր գլխավորած կուսակցության բոլոր ծրագրերն ու որոշումները»:
Միայն ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ կրկնական հանրաքվեն, այլ ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկարողանան լուծել Brexit-ի շուրջ ստեղծված ճգնաժամը:
Թուրքական «Ավրասիա» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Քեմալ Օզքիրազը հրապարակել է թուրքական քաղաքական կուսակցությունների հանրային վարկանիշի վերաբերյալ կատարված վերջին հետազոտությունները:
«Ես հարգում եմ «Լուսավոր Հայաստանի» իմ գործընկերների դիրքորոշումը, բայց առաջնորդվում եմ իմ առաջնահերթություններով և իմ անելիքներով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից իր դուրս գալու մասին հայտարարած պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հավելելով, որ դեռ մայիսից բոյկոտել է խմբակցության նիստերը:
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նստացույց սկսեցին Շենգավիթի դատարանի դիմաց։
Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքելուց հետո պատրաստվում է իր գործունեությունը ծավալել՝ որպես անկախ պատգամավոր: Այս մասին սեպտեմբերի 10-ին խորհրդարանում տեղի ունեցած նիստի ընթացքում ասաց Բաբաջանյանը:
Քաղաքական զարգացումները, որոնք տեղի են ունենում մեր առօրյայում, ոչ միայն ինտրիգային են, այլ հաճախ լինում են սպոնտան ու զուտ իրավիճակային:
Պատգամավորական մանդատից հրաժարականի դիմում ներկայացրած «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց իր որոշման պատճառները: