Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ սիրիական կողմը որևէ հրթիռ չի խոցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիայի ուղղությամբ արձակված բոլոր հրթիռները հասել են իրենց նպատակակետերին, որևէ հրթիռ չի խոցվել:

«Մենք բաց ենք թողել ավելի քան 100 հրթիռ, և նրանք չենք խփել որևէ մեկը»,- ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, ասել է Թրամփը՝ Ֆլորիդայում ունեցած ելույթի ընթացքում:

Նրա խոսքով՝ չնայած սիրիական կողմից հայտարարությանը՝ ԱՄՆ զինվորականները հայտարարել են իրեն, որ «հրթիռներից յուրաքանչյուրը հասել է իր նպատակին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30