
«Ճակատը երբեք հրապարակից դուրս չի եկել, այսօր էլ՝ հրապարակում է». Պետրոս Մակեյան

«Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Պետրոս Մակեյանը Ֆրանսիայի հրապարակում 168.am-ի հետ զրույցում խոսելով այն մասին, թե արդյոք իրենք էլ են միացել շարժմանը, ասաց, որ իրենք այդ շարժման հիմքը դրել են մարտի 10-ին:
«Ճակատը երբեք հրապարակից դուրս չի եկել, այսօր էլ՝ հրապարակում է: Միանալու խնդիր չկա»,- ասաց նա:
Հարցին՝ ինչո՞ւ հարթակից ելույթ չեք ունենում՝ Պ. Մակեյանն այսպես պատասխանեց. «Մենք մի ամիս շարունակ բոլոր ասելիքներն ասել ենք, ծրագրերը ներկայացրել ենք, հիմա խնդիր չկա ելույթ ունենալու: Երբ անհրաժեշտ եղավ, ելույթ կունենանք»: