Բաժիններ՝

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին արքայազն Հարրիին երիտասարդության դեսպան է նշանակել Համագործակցությունում

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր թոռանը՝ արքայազն Հարրիին, երիտասարդության դեսպան է նշանակել Համագործակցությունում, որի մեջ մտնում են Մեծ Բրիտանիայի նախկին գաղութային երկրները: Արքայազնի խնդիրը լինելու է Համագործակցության երիտասարդների ու առաջնորդների միջեւ կապերի հաստատումը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայության՝ ապրիլի 16-ին տարածված հաղորդագրության մեջ։

«Արքայազն Հարրին կաշխատի Համագործակցության երիտասարդների ու ղեկավարների միջեւ կապերի ստեղծման ուղղությամբ, ինչպես նաեւ կօժանդակի նրանց՝ Համագործակցության հարթակներն օգտագործել իրենց սերնդի սոցիալական, տնտեսական ու բնապահպանական խնդիրների լուծման համար»,- մամուլի ծառայության հաղորդագրությունից մեջբերում է արել Reuters գործակալությունը: Ինչպես նշվում է տեքստում, Համագործակցության 2,4 մլրդ բնակիչների 60 տոկոսը 30-ից ցածր տարիքի մարդիկ են:

Համագործակցությունը (մինչեւ 1947 թվականը՝ Ազգերի բրիտանական համագորակցություն) հնագույն միջպետական միավորումն է, որի մեջ մտնում են Մեծ Բրիտանիան եւ նրա գրեթե բոլոր նախկին գաղութները: Ներկայում Համագործակցության անդամ է 53 անկախ պետություն: Այդ միավորման երկրների գագաթնաժողովը ապրիլի 16-20-ը տեղի կունենա Լոնդոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս