ԱԺ նիստերի դահլիճի մուտքի մոտ մետաղորսիչ սարքեր են տեղադրվել. պատգամավորներից ոմանք արդեն ԱԺ-ում են

Ազգային ժողովի շենքի դիմաց այս պահին բազմություն չկա: Կանգնած է միայն ոստիկանական զորքերի մեկ մեքենա, սակայն Ազգային ժողովի շրջակայքում կան ոստիկանական խմբեր: Նշենք, որ Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճի մուտքի առաջ տեղադրվել է մետաղորսիչ սարք:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապի բաժնի ղեկավար Արսեն Բաբայանն ասաց, որ այսօր լիագումար նիստերի դահլիճ արգելվում է նաև լուսանկարիչների և օպերատորների մուտքը:

Նշենք, որ այս պահին Ազգային ժողովում արդեն կան պատգամավորներ: Մենք հանդիպեցինք ՀՀԿ-ական պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Ռուստամ Մախմուդյանին, Միհրան Պողոսյանին, ինչպես նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, Սերգեյ Բագրատյանին, Տիգրան Ուրիխանյանին:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30