Չինաստանի գավառներից մեկում երիտասարդ չինացիները զանգվածաբար գերեզմաններ են գնում
Չինաստանի տարածաշրջաններից մեկում երիտասարդ չինացիները զանգվածաբար գերեզմաններ են գնում: Այս մասին հաղորդել է South China Morning Post հրատարակությունը:
Չինաստանի Հուբեյի նահանգի Տունչենի գավառում՝ երկրի կենտրանական մասի արեւելքում, 80 հազար գերեզման է գնվել տակավին ողջ մարդկանց համար, որոնց թվում կան 10-ից ցածր տարիքի շատ երեխաներ: Գավառի 78 հազար բնակիչների 60-ից բարձր տարիքի մարդկանց ավելի քան 95 տոկոսը, ինչպես նաեւ շատ երիտասարդներ արդեն գերեզմաններ են ձեռք բերել իրենց համար եւ նախապատրաստել դրանք: Բազմանթիվ դատարկ գերեզմանները լցրել են գավառի դաշտերը եւ հայտնվել ճամփեզրերի երկայնքով: Շատ տապանաքարերի վրա արդեն գրված են ապագա տիրոջ անունը եւ նրա ծննդյան թիվը:
Դրա պատճառ է դարձել տեղական ավանդույթը: 30 տարեկանում մարդը, որպես կանոն, իր համար վերջին հանգրվան է պատրաստում: Գավառի բնակիչները տարբեր կերպ են վերաբերվում դրան: Չինաստանի Weibo Chenxi սոցիալական ցանցի օգտատերերից մեկը նշել է, որ անհրաժեշտ է դրա դեմ պայքարել, քանի որ «հողը հասարակական ռեսուրս է»: Նրան պատասխանել են, որ մարդիկ «իրավունք ունեն հողամասեր գնել եւ դրա հետ վարվել այնպես, ինչպես ցանկանան»: