«ՀՀԿ-ն արտահերթ ԱԺ ընտրությունների հարց չի քննարկում». Շարմազանով. aysor.am
ՀՀԿ-ն բացառում է այս պահին Հայաստանում ստեղծված իրավիճակից ելնելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը։ «Նման օրակարգ այս պահին մենք չենք քննարկել: Արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չի, որ երբ ուզենք, անցկացնենք, դա պետք է սահմանդրական նորմ լինի», – Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշել է, թե արդեն ընտրվել է վարչապետ, «ո՞նց պետք է արտահերթ ընտրություն անենք»։
«Արտահերթ ընտրության մի ձև կա, երբ որ կառավարության ծրագիրը չի իրականացվում, այս պահին մենք ընտրել ենք վարչապետ ու արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվում ՀՀԿ-ում»,- ասել է նա։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: