«Փաստարկներից մեկը, որ ես այսօր վարչապետ եմ, Արցախի հարցի հետ է կապված»:
Պարզ էր, որ Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրելու էր Սերժ Սարգսյանի թեկնածությունը, սակայն չկա՞ն այդ կուսակցությունում այլ մարդիկ, որոնք կարող էին աշխատել վարչապետի պաշտոնում, չկա՞ր նրանց անվան շուրջ քննարկում։
Անդրադառնալով նախագահի նկարը դպրոցներում և այլ հաստատություններում կախելուն՝ «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում այժմ արդեն վարչապետ Սարգսյանը նշել է, որ իրավական ակտով այդ նորմերը սահմանված չեն, և որևէ պարտադրանք չի եղել:
Արքայազն Հարրին իր ապագա կնոջ՝ Մեգան Մարքլի հետ մեղրամիսի համար ընտրել է Նամիբիան:
Նախագահի պաշտոնում երկու ժամկետ պաշտոնավարելուց հետո նույն մարդու կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը, նոր անձով չփոխարինելը որևէ լճացում չի առաջացնում։ Այս հարցին վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում։
Արդյո՞ք հասարակական բողոքի պատճառն այն չէ, որ մարդիկ կարծում են, թե Սահմանադրությունը փոխվել է, որպեսզի Սերժ Սարգսյանը փաստացի շարունակի ղեկավարել երկիրը։
Հայաստանում իշխանությունը ձևավորվել է ընտրությունների հիման վրա։
Հայաստանի հասարակության մեջ դժգոհություններն ավելի սուր են, ավելի շատ են, որովհետև կենսամակարդակը դեռ բավարար չէ։
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները վերադառնում են Երևանի փողոցները փակելու մարտավարությանը:
Եվրամիությունը Թուրքիայի վերաբերյալ կոշտ զեկույց է հրապարակել և, որպես ԵՄ-ին անդամակցության թեկնածուի, երկրից պահանջել բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևան երկրների հետ:
Չինաստանի իշխանությունները մայիսի 1-ից սահմանում են ավիաչվերթներում անվտանգության ապահովման նոր կանոններ, որոնց համաձայն ինքնաթիռներ չեն թողնի այն անձանց, ովքեր կորցրել են հասարակայնության վստահությունը:
2018 թվականի երեք ամսվա ընթացքում զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտը կազմել է ավելի քան 0,5 միլիարդ դոլար, ինչը 31,3 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա առաջին եռամսյակում:
Թուրքիան և Ադրբեջանը արժույթային տատանումների հասցրած վնասներից խուսափելու նպատակով պատրաստվում են երկկողմ առևտրային հաշվարկներն իրականացնել ազգային արժույթներով՝ թուրքական լիրայով և ադրբեջանական մանաթով:
«Երեկ մեր հավաքից հետո ուշ երեկոյան ինձ զանգահարեց Սերժ Թանկյանը, և մենք նրա հետ երկար զրուցեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին»,- այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Փորձագետը հիշեցրեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հնարավոր է դարձել հենց ներկայիս իշխանության օրոք։ Նրա պնդմամբ՝ որոշողը հայ ժողովուրդն է, արտաքին դերակատարները միայն կարող են ցանկանալ իրավիճակի խաղաղ հանգուցալուծում։
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը կոչ է արել Հայաստանի իշխանություններին պահպանել և ապահովել երկրում խաղաղ հավաքների իրավունքը:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը հնարավոր է համարում ներկայիս պաշտոնում և վերանշանակվելը, և հակառակը: Կառավարության նիստից հետո լրագրողները Հարությունյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է նա չվերանշանակվի պաշտոնում, կամ մեկ այլ պաշտոն ստանա, քանի որ, ի տարբերություն իր մյուս գործընկերների, իր նշանակումն ուշանում է:
Մեծ Բրիտանիայում մահացել է դիջեյ, դերասան եւ հաղորդավար Դեյլ Ուինթոնը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնությունը հանրահավաք է իրականացնում Հանրապետության հրապարակում:
Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնությունը հանրահավաք է իրականացնում Հանրապետության հրապարակում:
ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Ֆիլիպ Թագավորը:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանն ասաց, որ տեղի ունեցող ցույցերի վերաբերյալ կառավարության նիստում քննարկվել է, բայց չհստակեցրեց՝ կոնկրետ ինչ է խոսվել:
«Ա1+»-ի հաղորդմամբ՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը համաչափ է համարում ոստիկանության գործողությունները «Մերժիր Սերժին» ակցիայի մասնակիցների նկատմամբ. «Ես որեւիցե բռնություն չեմ տեսել մինչեւ այս պահը»:
ՀՀ նոր կառավարության կազմավորման գործընթացը կավարտվի երկու-երեք օրվա ընթացքում: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության հրապարակում մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հերթական հանրահավաքը:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը:
Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 18-ին հայտարարեց երկրում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու մասին:
Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին:
Այս պահին Հանրապետության հրապարակում շարունակվում է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդների և համակիրների ձեռնարկած խաղաղ անհնազանդության ցույցը: Հանրապետության հրապարակ է այցելել և այս պահին Նիկոլ Փաշինյանի կողքին է դերասան Սերգեյ Դանիելյանը, ով լրագրողի հարցին՝ տեսնո՞ւմ է արդյոք թավշյա հեղափոխության հեռանկար, պատասխանում է.
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել, թե ինչու վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվեց իրեն հատկացված առանձնատնից: