Բաժիններ՝

Արքայազն Չառլզին ընտրեցին Համագործակցության ապագա ղեկավար. Sky

Մեծ Բրիտանիայի գահաժառանգ Ուելսի արքայազն Չառլզն ընտրվել է Համագործակցության ապագա ղեկավար: Այս որոշումն ապրիլի 19-ին ընդունվել է պետությունների միավորման կառավարությունների ղեկավարների՝ Վինձորի դղյակում կայացած հանդիպմանը, միավորում, որի մեջ մտնում են Մեծ Բրիտանիան ու նրա նախկին դոմինիոնները, գաղութներն ու պրոտեկտորատները: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 20-ին հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ։

69-ամյա Չառլզը Համագործակցությունը կգլխավորի միայն իր մոր՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահից հետո, որը 1953 թվականից գլխավորում է այդ միավորումը: Այսպիսով՝ 53 երկրների ներկայացուցիչներ պաշտպանել են թագուհուն, որը արտահայտվել էր այն բանի օգտին, որ հենց իր որդին ապագայում գլխավորի աշխարհի հնագույն միջպետական միավորումը: Նա, մասնավորապես, հույս էր հայտնել, որ Համագործակցությունը «երբեւիցե կորոշի իր ղեկավարը դարձնել Ուելսի արքայազնին, որը կշարունարկի կարեւոր աշխատանքը»: Համագործակցության 53 երկրներում այսօրվա դրությամբ ապրում է մոտավորապես 2,4 մլրդ մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս