«Իշխանությունն էլ չի ուզում, որպեսզի ամեն ինչ արյամբ վերջանա, բայց…». Վիգեն Հակոբյան

«Իսկ գուցե վիճակը երկրում հենց վատ էր, դրա համար էլ շարժումնե՞ր կային»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի այն հայտարարության մասին, որ ՀՀ-ում վերջին տարիներին միայն 2017 թվականին ցույցեր չեն եղել ու միայն այդ տարի է բարձր տնտեսական աճ գրանցվել:

Վ. Հակոբյանի խոսքով՝ այդ պրոցեսային շարժումների հիմքը հենց այն էր, որ երկրում որևէ լուրջ փոփոխություն չէր լինում, ու անընդհատ մեծ դժգոհություններ ու շարժումներ կային, այսինքն՝ այստեղ պատճառահետևանքային կապը տեղերով խառնված է իրար:

«Սերժ Սարգսյանը երեկ վերահաստատում էր, որ իշխանությունն ասում է՝ ես կարող եմ գնալ ավանդական ճանապարհով՝ ջարդել, փշրել, ցրել: Ինքը նախազգուշացնում էր, որ իրենք առայժմ համբերում են, այս տակտիկան են ընտրել, որ աստիճանաբար, ժամանակի հետ կցրվեն, բայց եթե այլ ճանապարհ չլինի, ստիպված են լինելու ավելի կոշտ գործողությունների անցնել: Երեկվա մեսիջը դա էր: Իշխանությունն էլ չի ուզում, որպեսզի ամեն ինչ արյամբ վերջանա, բայց նաև հասկացվեց, որ, եթե այսօրվա համբերելու տակտիկան չարդարանա, ապա իշխանությունն անցնելու է ուժային գործողությունների»,- նշեց Վ. Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս