Բաժիններ՝

«ՕՊԷՔ-ն արհեստականորեն բարձրացնում է նավթի գները». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ՕՊԷՔ-ին մեղադրել է նավթի գների արհեստական բարձրացման մեջ։ «Ինչպես երեւում է, ՕՊԷՔ-ը կրկին անում է դա: Ամենուրեք ռեկորդային քանակություններով նավթ կա, ներառյալ լիովին բեռնված նավերը ծովում, նավթի գներն արհեստականորեն խիստ բարձրացված են:

Դրանում ոչ մի լավ բան չկա եւ դա չի՛ ընդունվի»,- գրել է Թրամփն իր Twitter-ում: ՕՊԷՔ-ը եւ կազմակերպության մեջ չմտնող մի շարք երկրներ (ՕՊԷՔ+) 2016 թվականին Վիեննայում համաձայնության են եկել նաթի իրենց հանույթը 2016 թվականի հոկտեմբերի մակարդակից օրական միագումար 1,8 միլիոն բարելով կրճատելու շուրջը, որից 300 հազարը բաժին է ընկնում Ռուսաստանին:

2017 թվականի նոյեմբերին համաձայնության մասնակիցներն այն երկարաձգել են ամբողջ 2018 թվականի համար: ՕՊԷՔ-ի հաջորդ գագաթնաժողովը կկայանա 2018 թվականի հունիսի 22-ին Վիեննայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս