ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը Հայաստանում կառուցողական երկխոսության կոչ է արել

Հայաստանի մայրաքաղաք Երևանում հավաքների անցկացման կապակցությամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը (Իսպանիա) ապրիլի 20-ին բոլոր ներգրավված կողմերին կառուցողական երկխոսության կոչ է արել:

«Ես ողջունում եմ ժողովրդի քաղաքացիական ներգրավվածությունը, ովքեր խաղաղ ցույցերի միջոցով օգտագործում են խոսքի ազատության իրենց իրավունքը: Իշխանությունները պետք է հարգեն այս իրավունքը, և ես ի գիտություն եմ ընդունում հաղորդումները ուժի անհամաչափ կիրառման վերաբերյալ: Միևնույն ժամանակ, հիշեցնում եմ, որ խաղաղ ցույցեր իրականացնելու իրավունքը թույլ չի տալիս ցուցարարներին ներխուժել շինություններ և խաթարել գործընթացները»,- նշել է Իգնասիո Սանչես Ամորը:

Նա կողմերին անհրաժեշտ զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել՝ ապահովելու բոլորի՝ սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը: ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը հորդորել է կողմերին վերադառնալ կառուցողական երկխոսության: «Այս համատեքստում մամուլի ազատությունն ունի առաջնահերթ նշանակություն և լրագրողները պետք է պաշտպանվեն բռնության ցանկացած դրսևորումներից»,- հայտարարել է Իգնասիո Սանչես Ամորը:

Տեսանյութեր

Լրահոս