Բաժիններ՝

«Լադա»-ն Ոսկետափ գյուղում վրшերթի է ենթարկել հետիտոնին, ապա բախվել էլեկտրասյանը. վարորդն ու հետիոտնը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:20-ի սահմաններում «Լադա» մակնիշի ավտոմեքենան Ոսկետափ գյուղում՝ Երևանյան խճուղում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել մայթին կանգնած հետիոտնին, առաջ ընթացել, բախվել բետոնե և փայտե էլեկտրասյանը և հայտնվել ջրատար խողովակի մոտ:

Վրաերթ-վթարի հետևանքով վարորդն ու հետիոտնը տեղափոխվել են վարորդը՝ «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ հետիոտնը «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և հետիոտնի ինքնությունը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս