Արցախի որոշիչ ձայնը՝ որպես հակամարտության կողմ, եղել ու մնում է էական գործոն. ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարում է, որ Արցախի որոշիչ ձայնը՝ որպես հակամարտության կողմ, եղել ու մնում է էական գործոն: Այս մասին նախարարը խոսեց Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի կատարողականը քննարկող հանձնաժողովների համատեղ նիստին, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի հարցադրմանը՝ կապված բանակցություններում Արցախը ներգարվելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ձեր հարցին ավելի ընդարձակ պատասխան ճիշտ կլինի տալ մի քանի շաբաթների ընթացքում: Դուք նշեցիք Հայաստանի կողմից հնչեցված որոշ դիրքոշումների մասին, արդեն կարծում եմ հասանելի է կառավարության ծրագիրը, որում կտեսենք մեր ձևակերպումները, որով Արցախի՝ որպես հակամարտության կողմ լինելու որոշիչ ձայնը եղել ու մնում է շատ էական գործոն մեր դիրքոոշման մեջ»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Ինչ վերաբերում է բանակցություններին Արցախի մասնակցության վերաբերյալ միջազգային կառույցների, մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը, ապա ԱԳ նախարարը նկատեց, որ արձագանքներին պետք է անդրադառնալ ավելի ուշ:

Հիշեցնենք, որ արչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ամենակարևոր կոմպոնենտը համարում է ճիշտ ձևաչափով բանակցությունները, որոնց պետք է անպայման մասնակցություն ունենա նաև Արցախը: ՀՀ վարչապետը նման հայտարարություն է արել մայիսի 9-ին Արցախում:

Տեսանյութեր

Լրահոս