Լիլիթ Մակունցը ներկայացնում է ԱՄՆ կատարած այցի արդյունքները:
Դեմոկրատամետ ուժերի ներկայացուցիչները ձայների նախնական հաշվումից հետո բացարձակ մեծամասնություն են ստանում Հոնկոնգի շրջանային խորհուրդների ընտրություններում:
Հոռմի Ֆրանցիսկոս պապը հիշեցրել է ատոմային էներգիայի օգտագործման վտանգի մասին եւ հորդորել է պատասխանատու որոշումներ կայացնել էներգետիկայի բնագավառում հանուն ապագա սերունդների: Նոյեմբերի 25-ին այդ մասին Ճապոնիայի մայրաքաղաքում քահանայապետը հայտարարել է 2011 թվականի երկրաշարժից եւ ցունամիից տուժածների հետ հանդիպման ընթացքում, որոնք հանգեցրեցին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարին։
Բանակը եւ անվտանգության ուժերը հոկողության տակ են առել իրադրությունը Բեյրութի կենտրոնում, որտեղ ավելի վաղ անկարգություններ ու բախումներ են տեղի ունեցել խաղաղ ցուցարարների ու «Հըզբոլլահ» եւ «Խարակետ Ամալ» շարժումների կողմնակիցների միջեւ:
Փրկարարների ջոկատը նոյեմբերի 24-ին Տաներոն քաղաքի շրջանում (Վարի դեպարտամենտ) հայտնաբերել է մի ավտոմեքենա, որում գտել են տղամարդու եւ կնոջ մարմիններ:
Կարծես նրա նկատմամբ հանրային ճնշումն ազդել է: Միաժամանակ Գրահամը ասել է, որ իրեն Սպիտակ Տան մի պաշտոնյա է խնդրել վետո կիրառել թուրք-ամերիկյան հարաբերությունները «փրկելու» նպատակով: «Հաջորդ քվեարկությանը ես դա չեմ անի»,- նշել է Գրեհեմը»:
Իսպանական Մալագայից Պալմա դե Մայորկա ուղեւորվող կրուիզային նավի զբոսաշրջիկները հրաժարվել են կանգառ կատարել Բարսելոնայում եւ քվեարկել են երթուղին Տարագոնա փոխելու օգտին:
Այսօր առավոտյան ժամը 10-ի սահմաններում Մոսկվայի Շերեմետյեվո օդանավակայանից Անապա թռչող օդանավի երկրորդ օդաչուի ինքնազգացողությունը թռիչքի պահին հանկարծակի վատացել է և օդանավի անձնակազմը ստիպված է եղել հարկադիր վայրեջք կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում:
Էրդողան-Թրամփ բանակցություններից հետո ԱՄՆ Սենատում արշավ է սկսվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի դեմ: ԱՄՆ Ջորջիա նահանգից սենատոր Դևիդ Փերդյուն Լինդսի Գրեհեմից հետո երկրորդ սենատորն է, ով դեմ է հանդես գալիս Սենատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձևի քվեարկությանը: Թիվ 150 բանաձևը բովանդակությամբ նման է հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ […]
Իրանը ցանկանում է Հայաստանի միջոցով կապ հաստատել աշխարհի հետ, որի համար պարտավոր է զարգացնել իր երկրի ներքին ճյուղերը։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետությունում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արաս» տնտեսաարդյունաբերական ազատ գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը՝ անդրադառնալով հայ-իրանական տնտեսական հարաբերություններին, Մեղրու ազատ տնտեսական գոտուն և հայ-իրանական սահմանում երկուստեք մեքենաների՝ սահմանը հատելու հետ կապված հարցերին։
Հակադարձմանը՝ եթե նվազել է նախորդ տարիների ներդրումային ցուցանիշը, գոնե դա կարո՞ղ էր պահպանվել, քաղաքագետը պատասխանեց՝ եթե նույնիսկ Հայաստանը «Դուինգ բիզնեսի» զեկույցի ցուցանիշով առաջատար տեղ զբաղեցնի, միևնույն է՝ հարց է ծագելու, թե ինչու ներդրողը պիտի գա Հայաստան և չգնա, օրինակ, Վրաստան, որտեղ ծովային հասանելիություն կա:
Վրաստանի քաղաքական գործիչների շրջանում ամենամեծ բացասական վարկանիշն ունի մեկ տարի առաջ այդ պաշտոնում ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին. 70 տոկոսը նրան բացասական գնահատական է տալիս եւ միայն 23 տոկոսը՝ դրական:
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Առանձին երկրների հովանավորչությունից եւ դրանով պայմանավորված միջազգային առեւտրատնտեսական վեճերից համաշխարհային ՀՆԱ-ի կորուստները մինչեւ 2020 թվականը կկազմեն շուրջ 700 մլրդ դոլար:
Եթե Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կայանային վաղը, «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը կստանար ձայների 23 տոկոսը, ընդդիմությունը միագումար՝ 41 տոկոսը: Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որն անցկացրել է «Միջազգային հանրապետական ինստիտուտ» (IRI) հեղինակավոր ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Հոնկոնգի Գերագույն դատարանը նոյեմբերի 18-ին Սահմանադրությանը հակասող է ճանաչել հանրահավաքների ժամանակ դիմակներ կրելու արգելքը:
Սինձո Աբեն Ճապոնիայի վարչապետի պաշտոնում գտնվելու տեւողության ռեկորդ է սահմանել երկրի ողջ պատմության ընթացքում։
Ավստրիայի իշխանությունները ոստիկանության բաժանմունքի կվերածեն Իննի Բրաունաու քաղաքում գտնվող տունը, որտեղ 1889 թվականին ծնվել է ապագա նացիստական դիկտատոր Ադոլֆ Հիտլերը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ընդդիմության առաջնորդ, լեյբորիստ Ջերեմի Քորբինի հետ հեռուստաբավեճերի ընթացքում հաղթանակ է տարել աննշան առավելությամբ:
ՍԴ արհեստական ճգնաժամը հիմնավորելու համար կարծես թե միտումնավոր դադարել են լուսաբանվել ՍԴ նիստերը, մինչդեռ ՍԴ-ն ոչ միայն բնականոն ռեժիմով աշխատում է, այլև վերջերս մի շատ հետաքրքիր որոշում է կայացրել։
Գ. Գևորգյանը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանը գնում է պետականության հիմքերի թուլացման՝ այդ համատեքստում վարկաբեկելով հերոսներին, արժեզրկելով ազգայինը, իսկ իշխանության կողմից որևէ իրականացվող քայլ կապ չունի սիրո և հանդուրժողականության հետ։ «Սա սեր չէ, թեև նա իրեն համարում է մեր փրկիչը, համարում է, որ մեզ փրկել է նախկիններից, ասում է, թե սիրո հեղափոխություն է արել՝ մոռանալով, որ իր առաջին բառը եղել է՝ «մերժել»: Իսկ հարց չի՞ առաջանում, թե մերժելով՝ էդ ե՞րբ են սիրել»։
Ինձ սկսում է թվալ, որ Փաշինյանը իրոք հավատում է, որ հնարավոր է լուծում, որ կբավարարի մեզ էլ, իրանց էլ։
Հայաստանը ԵԱՏՄ-ում մեծ դերակատարում ունեցող խաղացող է, և Իրանի համար մեծ առավելություն է, որ Հայաստանի հետ ունի ցամաքային ճանապարհ։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետությունում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արաս» տնտեսաարդյունաբերական ազատ գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի միջոցով ԵԱՏՄ դուրս գալու համար Իրանն ի՞նչ ունի առաջարկելու Հայաստանին։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար ծրագրերի արդյունավետությունը կողմերը կզգան միայն որոշ ժամանակ անց»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և դրա շրջանակում ժողովրդական դիվանագիտության զարգացմանն ուղղված քայլերին։
«Մեր երկրում այսօր բանակի չափ ոստիկանություն ունենք, որոնք չգիտես ինչով են զբաղված: Ավելորդ բեռ է մեր կառավարության և երկրի վրա: Բայց քանի որ հիմա արդեն իրենց ուղարկում են սահման, բնականաբար, պետք է այդ մարդուն նորմալ վարձատրեն: Ի՞նչ տարբերություն՝ ի՞նքը, թե՞ զինվորական պայմանագրայինը, այսինքն՝ համահավասար վարձատրություն պիտի լինի»:
Այսօր այդ մարդկանցից շատերը մեզ մեղադրում են իշխանությունը Փաշինյանին զիջելու մեջ՝ մոռանալով, որ միակ ուժը, ով չողջունեց «թավշյա» իշխանազավթումը՝ հանրապետականն էր և, բացառությամբ ինձ և իմ մի քանի հանրապետական ընկերների, որևէ մեկը չէր համարձակվում քննադատել Փաշինյանի՝ իզմեր չունեցող ապազգային քաղաքականությունը, իսկ վաղը՝ «հեղափոխականները» պահանջելու են նրա անհապաղ հրաժարականը:
Մոտ երկու տարի մեր երկիրը ցնցումների մեջ է, մարդիկ՝ մոլորության, սպասումների, հիասթափության եւ թավշյա խաբկանքի մեջ։Ատելությունը դարձել է Սեր բառի համարժեքը, մեզանում հիմա ատում են սիրելու պես եւ սիրում են ատելությամբ, ամբողջ կյանքում իրենց խոհանոցային գոգնոցները քնելուց անգամ չհանած կանայք դարձել են «Մոլի» քաղաքագետներ, կարծիք ունեն, պարզվում է, համակարգչի ստեղնաշարն են տկտկացում, ապրի Նիկոլը, որ նրանց բերանը լեզու դրեց։
«Մենք մի քանի տեսլական ունենք, սակայն լավագույն տեսլականն անգամ ոչինչ է առանց հաղորդակցման, առանց ուղենիշային կոալիցիաների մոբիլիզացման՝ ի թիվս Հայ Ազգի այլ կառուցվածքային միավորների: Մենք հենց այս գործընթացում պետք է լինենք և փորձենք համապատասխան ռազմավարություններ ձևավորել»:
«168 Ժամի» հետ զրույցում ռուս տնտեսագետ Ալեքսեյ Մարտինովն անդրադառնալով երկարաձգված բանակցություններին՝ ասաց, որ այն, ինչ վերաբերում է ռուսական էներգակիրների գնագոյացման հարցին, վաղուց ապաքաղաքականացվել է և կրում է բացառապես տնտեսական բնույթ:
«… Ընդգծեցինք նաև միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը: Մենք ցանկանում ենք, որ Իտալիան առավել ներգրավված լինի մեր կրթական համակարգում, որն ավելի հաղորդակից կդարձնի մեզ իտալական մշակույթը, պատմությունը և մտածողությունը մեր ժողովրդի շրջանում տարածելու հարցում:…»: