Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը կարող է համաձայնեցվել հաջորդ շաբաթ. Թրամփ

Միացյալ Նահանգները և Իրանը կարող են փոխըմբռնման հուշագիրը վերջնականապես համաձայնեցնել հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ՝ խոսքը հաջորդ շաբաթվա մասին է», – հայտարարել է նա ABC News հեռուստաալիքին տված հեռախոսային հարցազրույցում՝ ի պատասխան այն հարցին, թե երբ կհամաձայնեցվի փաստաթուղթը։

ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ հավելել է, որ չի համաձայնեցրել փաստաթղթի նախորդ տարբերակը, քանի որ ակնկալում է հուշագրում ներառել ևս մի քանի կետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930