
«Գրառման բովանդակությունը որ հասկանային, հիմա իրենց քրմի ձեռքը բռնած նետվել էին սատանի կամրջից». Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինչ որ հեռուստաընկերություն սխալմամբ իմ գրառումը տեղադրել է Ռուբեն Մելիքյանի նկարի հետ ու սկսվել է համաիմքայլական խրախճանքը:
ՔՊ կենտկոմի հրահանգիչի կողմից տրված ցուցումով մարտնչող միջակությունները հորթի հրճվանքով տարածում են այս նկարը ու տխմար մեկնաբանություններ անում:
Բայց որքան քիչ բան է պետք տկարամիտներին ու սակավամիտներին երջանիկ լինելու համար:
Հ.Գ. Գրառման բովանդակությունը որ հասկանային, հիմա իրենց քրմի ձեռքը բռնած նետվել էին սատանի կամրջից»,-գրել է Արթուր Ղազինյանը՝ կից տեղադրելով լուսանկարը: