Բաժիններ՝

ՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտության զենքnվ hարվածել է Ուկրաինայի ռազմաարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքերը հունիսի 2-ի գիշերը հեռահար բարձր ճշգրտության զենքով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս գիշեր, ի պատասխան կիևյան ռեժիմի ահաբեկչական գործողությունների, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը օդային, ցամաքային և ծովային բազավորման հեռահար բարձր ճշգրտության զենքով, այդ թվում՝ հիպերձայնային աերոբալիստիկ հրթիռներով և հարվածային անօդաչու թռչող սարքերով, զանգվածային հարված են հասցրել Կիևում, Զապորոժիեում, Խարկովում և Դնեպրոպետրովսկում, ինչպես նաև Պոլտավայի, Խմելնիցկիի և Սումիի մարզերում գտնվող ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, Ուկրաինայի վառելիքային և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի ԶՈւ շահերից ելնելով, և ռազմական օդանավակայաններին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ռազմական գերատեսչությունում ընդգծել են, որ բոլոր թիրախներին հասել են, նշանակված օբյեկտները խոցված են։

Ուկրաինական կողմը հայտնել է, որ հարվածների հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 105-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930