«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ նման նախաձեռնությունները լավ են, բայց դրանք կարող են ցանկացած պահի դադարեցվել կողմերից մեկի ցանկությամբ այն պատճառով, որ սա ոչինչ չի փոխում բանակցային սեղանի շուրջ»,- մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ժողովրդական դիվանագիտությունն ակտիվացնելու միտումներին Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հեղափոխությունից հետո զերծ եմ մնացել շուրջ 11 տարի առաջ իմ դեմ տեղի ունեցած հարձակման շուրջ քննարկումներ սկսելուց: Համարել եմ, որ մարտի 1-ը, կոռուպցիոն հանցագործությունները, Ռոբերտ Քոչարյանի ու մասշտաբային շատ այլ գործեր ավելի կարեւոր են, քան օրինակ իմ ու մի շարք այլ ընկերներիս դեմ տեղի ունեցած բռնություններով ՀՀ գլխավոր դատախազությանն ու քննչականն այլ մարմիններին ծանրաբեռնելը:
Երկու տարի առաջ Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքված մոտ 2.5 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական գործարքի իրականացումն ուղեկցվում է սկանդալներով: Թուրքիա մատակարարված ռուսական S-400 ՀՕՊ համակարգերն այժմ Անկարայում փորձարկման փուլում են: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ Ազգային ժողովում ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ԱԺ նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պետք է 48 ժամվա ընթացքում ներկայանա վարույթ իրականացնող մարմին։ Իսկ եթե վերջինս չներկայանա, ապա ՀՔԾ-ն կգործի ըստ օրենքի:
Եթե դու քո գործընկերոջը մղում ես աշխատելու շահերի դաշտում, արժեքները մի կողմ դնելով, սա արդեն մեծ հարված է հարաբերություններին, քանի որ արժեքային դաշտով համագործակցող գործընկերն ընկալելի է, կանխատեսելի, վստահելի, հետևաբար՝ նա այս պարագայում կիրառում է ռեսուրս, որ ոչ թե ունենա այն, ինչ ցանկանում է ունենալ քեզնից, այլ կիրառում է ռեսուրս քո զարգացման, քո դինամիկայի համար: Սրանք շատ տարբեր կոնցեպտներ են: Այս տեսակետից ունենք բավականին բարդ իրավիճակ:
Ժամանակակից քաղաքական տեսություններում կարևոր տեղ է զբաղեցնում «օրակարգի ձևավորման» տեսությունը։ Քաղաքականության մեջ կարևոր է, թե ով է կարողանում մարդկանց ներարկել, թելադրել առողջ քաղաքական օրակարգ, այն, թե ինչի մասին նրանք «մտածեն»։
Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը չի կիսում այն կարծիքը, թե Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա։ Որպես պրակտիկ իրավաբան՝ նա առնչվում է ՍԴ-ի հետ և չի կարող ասել, թե այնտեղ ճգնաժամ կա զուտ նրա համար, որ քաղաքական գործիչները նման կարծիք ունեն։
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում Ադրբեջանը փորձ է արել ռեգլամենտի կոպիտ խախտմամբ ավելացնել իր պատվիրակության անդամների թիվը: Թեև հայկական և մի շարք այլ պատվիրակությունների ջանքերով առաջարկը ստացել է բացասական եզրակացություն, սակայն գործընթացը դեռ փակված չէ:
168 ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-28-ն աշխատանքային այցով կմեկնի Ղրղզըստանի Հանրապետություն: Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին:
Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանն արդյունավետ է գնահատում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտի գործունեությունը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց մերժել Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: Կարեն Բիշարյանն այսօր միջնորդել էր գործով որպես մեղադրյալ դատախազ ներկայանալու համար, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը նրան ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել: Հ. Խուդոյանը որպես ինքնաբացարկի հիմնական հիմք […]
«Անձիս (անձնական և մասնագիտական որակներիս) նկատմամբ, մի կողմից, Ազգային ժողովի առավելագույն վստահության և, մյուս կողմից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չեմ համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։
Սլովենիան վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
«Ալ Մուստաքբալ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Սաադ Հարիրին, որը կատարում է Լիբանանի վարչապետի պարտականությունները, նոյեմբերի 26-ին վերջնականապես հայտարարել է, որ հրաժարվում է գլխավորել նոր կոալիցիոն կաբինետը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կատարից Թուրքիա վերադառնալիս օդանավում պատասխանել է լրագրողների հարցերին: Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ինչ լուծում կարող է գտնվել թուրք-ամերիկյան հարաբերություններում S-400 համակարգերի պատճառով առաջացած ճգնաժամում: Լրագրողը միաժամանակ նկատել է տվել, որ օրերս ամերիկացի մի պաշտոնյա հայտարարել է, որ S-400 համակարգերը չպիտի օգտագործվեն և Թուրքիան տեղյակ է այդ մասին:
Թուրքիան խոստումներ չի տվել այն բանի կապակցությամբ, որ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգեր չի ծավալելու: Այդ մասին նոյեմբերի 26-ին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ իր երկրի հարաբերությունները բնութագրել է որպես շատ բարդ։
Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13-ի, ավելի քան 600 բնակիչ դիմել է բժշկական օգնության: Այդ մասին հայտնել է Exit լրատվական պորտալը:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, հետաձգել է այսօրվա նիստը, որի ընթացքում քննարկվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:
«Մարդիկ վանկարկում են «մարդասպան», այն դեպքում, երբ մեղադրանքում սպանությունների հարց անգամ չկա». Լևոն Քոչարյան
Հայաստանում մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՄԻԵԴ-ում դատավոր Արմեն Հարությունյանի խոսքով՝ ի պաշտոնե ինքն իրավունք չունի կարծիք հայտնելու այս կամ այն դատավարական գործընթացի վերաբերյալ, ուստի կխուսափի այդ ամենի վերաբերյալ որևէ կարծիք հայտնել:
«Մեղադրող դատախազն էլ ասաց՝ էս գործը կապ չունի 10 մահերի հետ». Արամ Օրբելյան
«Դատախազին կարելի է «մեղադրել» կողմնակալության մեջ, եթե «մեղադրողը» փաստացի կներկայացնի կողմնակալության հիմքերը»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում հայտարարեց մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը՝ անդրադառնալով պաշտպանների՝ իրեն ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը:
«Դատախազ Բիշարյանի մոտ դիրքորոշման փոփոխությունը պայմանավորված է քաղաքական իշխանության ցանկությամբ». Միհրան Պողոսյան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոչ է արել իր երկրի բնակչությանը եւ գործարար շրջաններին հրաժարվել դոլարից եւ հաշվարկներում օգտագործել թուրքական լիրան:
«Ինչո՞ւ դատախազությունը 0038 գաղտնի հրամանի հետևից գնաց 2018թ., երբ դրա մասին հայտնի էր 2011 թվականից». Հովհաննես Խուդոյան
«Ես կողմնակալ չեմ եղել, անկախ նրանից՝ ում համար է դա հաճելի, ում համար՝ տհաճ». դատախազ Կարեն Բիշարյան
«Հերիոն» հզոր ցիկլոնը, որը շարժվում է Հունաստանի արեւմուտքից դեպի արեւելք, անցած գիշեր Եգեյան ծովում անցել է Հունաստանի կղզիներով: