ՀՀ-ն մեծապես կարևորում է Իտալիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջորջա Մելոնիին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին Իտալիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով։

Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը՝ հիմնված ընդհանուր արժեքների և մեր ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամության վրա։

Բարձր ենք գնահատում մեր պետությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցությունն ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում։

Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում: Լիահույս եմ, որ համատեղ հետևողական ջանքերի շնորհիվ Հայաստան-Իտալիա հարաբերությունները կշարունակեն առավել ամրապնդվել ու ընդլայնվել՝ ձեռք բերելով նոր որակ և բովանդակություն։

Վերստին շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930